Լիմանում ուկրաինական ուժերի շուրջ «կաթսան» սկսում է փակվել (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը երկու կարեւոր ձեռքբերում ունեցալ Լիմանի ուղղությամբ: Նախ` Դիբրովան` Լիմանի հարավային թեւում: Ապա նաեւ Սվյատոգորսկը` հյուսիսում:
Դիբրովայի ռազմավարական նշանակությունը լավ հասկանալով, ուկրաինական բանակն այն համառորեն պաշտպանում էր: Այն առումով, որ գրավելով այդ գյուսը, ռուսական ուժերը դուրս են գալիս ազատ տարածք, որտեղ, մինչեւ Լիմանի արեւմտյան թեւ, այլեւս չկան բնակավայրեր: Տարածքն էլ անտառապատ է, որտեղ ուկրաինական անօդաչուների դերը հասնում է նվազագույնի: Կարճ ասածմ սա ծանրագույն վտագ է դառնում Լիմանի համար:
Սվյատոգորսկի պարագայում ռուսները նույնպես դուրս են գալիս համեմատաբար ազատ եւ անտառապատ գոտի, բայց արդեն Օսկոլի ուղղությամբ:
Ընդհանրական իմաստը եւս պարզ է: Նախ, ակտիվ ընթացքի մեջ է Լիմանի շրջապատման օպերացիան, որը հազիվ թե երկար ձգվի:
Միաժամանակ, Լիմասնից հյուսիս ստեղծվում է ամուր հիմք ոչ միայն դեպի Օսկոլ, այլ նաեւ Սլավյանսկի արեւմտյան թեւ հետագա հարվածի համար: Առավել եւս, եթե ռուսական ուժերը գրավեն Լիմանը, ապա կսպառնան դուրս գալ Սլավյանսկի հյուսիսային մատույցներ: