Զելենսկի. Թրամփի հետ քննարկվում է Ուկրաինայում ամերիկացի խաղաղապահների տեղակայման հարցը
ՄիջազգայինԶելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկում է Ուկրաինայում ամերիկացի խաղաղապահների տեղակայման հարցը։
«Սրանք ամերիկյան զորքեր են, ուստի հենց Ամերիկան է որոշում կայացնում։ Իհարկե, մենք սա քննարկում ենք նախագահ Թրամփի և «վճռականների կոալիցիայի» ներկայացուցիչների հետ։ Մենք կցանկանայինք դա։ Սա կլիներ ամուր դիրքորոշում անվտանգության երաշխիքների առումով»,- ասում է նա։
Թրամփը քանիցս հայտարարել է, որ բացառվում է Ուկրաինայում ամերիկյան զորքեր տեղակայելու ցանկացած տարբերակ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝