Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար. Բուլիկին Լարսը փակ է բեռնատարների համար «Իրավունք»-ը թթու թան չէ, ամեն դդումային երեւույթի խելքի բան չէ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Բաքուն կրկին հետաձգել է Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Վարույթի կարճումը, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվի. փաստաբան Արամայիս Հայրապետյան ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Ամանորի գիշերը ստիպված է անցկացնել Լաս Վեգասի կալանավայրում. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Դեկտեմբերի 31-ին՝ ձյուն. ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով․ Սուրենյան 36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն «Ինչո՞ւ ենք գալիս Կիրանց. որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք». Փաշինյան

«Ինչո՞ւ ենք գալիս Կիրանց. որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք». Փաշինյան

Ներքաղաքական

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքացիներից բաղկացած խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Հաղորդագրությունում նշված է.

«Քաղաքացիներին նախ ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված պաշտպանական միջոցները, եղել են պաշտպանական ինժեներական կառույցներում։ Այնուհետև նրանք այցելել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ներկայացնել Հայաստանի անվտանգության ապահովման Կառավարության պատկերացումը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր սահմանապահ ծառայությունն այս հատվածում ծառայություն է իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, նույնն էլ Ադրբեջանի կողմից։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրա պատճառը լեգիտիմությունն է․ «Ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու մեր իրավունքն աշխարհում ոչ մեկը չի վիճարկում: Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտն այս պատն է։ Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր, թե՞ ավելի վտանգավոր էր։ Իհարկե, ավելի վտանգավոր էր։ Պարզ օրինակ բերեմ՝ սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության 16 միլիոնի ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում», - շեշետել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մարդիկ տեսնում և զգում են, որ այս միջավայրն անվտանգ է, խաղաղությունն իրական է։

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ սա շատ կարևոր, էական նրբություն է հասկանալու համար, այսպես կոչված՝ «էլիտաների խոսույթը» և հողի վրա ապրող մարդկանց, որոնք ապրում են իրենց կյանքով․ «Հիմա կռահումների կարիք չկա, սա իրականություն է և սա Իրական Հայաստանն է։ Դա էլ է կարևոր՝ ինչո՞ւ ենք գալիս Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք, Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է»:

Հաջորդիվ խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ այցելել է նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար. ԲուլիկինԼարսը փակ է բեռնատարների համար «Իրավունք»-ը թթու թան չէ, ամեն դդումային երեւույթի խելքի բան չէԱմանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Բաքուն կրկին հետաձգել է Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Վարույթի կարճումը, չի նշանակում, որ Ղուկասյանը ազատության մեջ կհայտնվի. փաստաբան Արամայիս ՀայրապետյանԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ, ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՐԶԻՉ ՎԻԿՏՈՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ - ՆՈՎԵՆՑԸԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Ամանորի գիշերը ստիպված է անցկացնել Լաս Վեգասի կալանավայրում. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԴեկտեմբերի 31-ին՝ ձյուն. ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով․ Սուրենյան 36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն «Ինչո՞ւ ենք գալիս Կիրանց. որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք». Փաշինյան ՍԱՏՄ տեսուչների կողմից կանխվել է ձիու մսի վաճառքը Արման Ծառուկյանը մրցում է Շարա Բուլետի հետ. Ինչ նվեր կստանա, եթե հաղթի Վստահ եմ՝ գալիք տարում մենք կունենանք բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները. Սերգեյ Կոպիրկին Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի. Արամ ՎարդևանյանԵնթադրենք Ադրբեջանը որոշում ա հարձակվել Մայր աթոռի և Վեհափառի վրա, ու՞մ կպաշտպանի էսօրվա վարչապետի պաշտոնը. Ամալյան«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորեցին 2 ամսովԲացահայտվել է անդրազգային խոշոր կիբերհափշտակություն. 11 անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Մեծ անակնկալ է սպասվում. արաբները նպաստում են իսրայելական գերիշխանության հաստատմանը. ԲալասանյանՆոր տարին դիմավորեք եկեղեցում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված