Բաղդասարյանի հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում. Կարապետյանը դատարանում պարտվել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարածելու և 9 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:
Հայցը ներկայացվել է Նազելի Բաղդասարյանի կողմից այս տարվա հունիսի 17-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Սամվել Կարապետյանին։
Դատարանը չի ընդունել հայցվորի փաստարկները և գտել է, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։
Նազելի Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։
