Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին «Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասին Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ Վահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկում Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Էներգետիկ ճգնաժամը հարվածում է Եվրոպային Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Արևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg

Զելենսկին եւ նրա տերերը գնացին քայլի, որը Մոսկվան, ասենք նաեւ Թրամփը չի կարող անտեսել

Միջազգային

Այսպիսով, «Պանդորայի արկղը» բացված է. ուկրաինական կողմը գնաց քայլի, որը Մոսկվան պարզապես չի կարող անտեսել: Ուրեմն, ի՞նչ է նշանակում եւ ի՞նչ հետեւանքներ կունենա ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակումը: Այն էլ, այն պահին, երբ ընթանում էր Թրամփի հետ Զելենսկու բանակցությունների ժամանակ:

Ռուսական փորձագիտական աղբյուրները, ասենք նաեւ պաշտոնական աղբյուրները մոտավորապես այս ուղղվածության գնահատումներ են տալիս. «Սա մահվան դատավճիռ է Զելենսկու և նրա քաղաքական ռեժիմի համար։ Բանակցություններ վարվեցին։ Թրամփը ցանկանում էր համաձայնագիր։ Կոնկրետ ժամկետով։ Նա անկեղծորեն ասաց. կամ հիմա, կամ հակամարտությունը չի ավարտվի։ Եվրոպացիները չէին ուզում, որ հակամարտությունը ավարտվի։ Ակնհայտ է, որ բրիտանացիները, հատկապես, չէին ուզում։ Բանակցություններից հետո՝ ահաբեկչական հարձակում Ռուսաստանի նախագահի դեմ։
Վլադիմիր Պուտինը արդեն հայտարարել է բանակցային մոտեցման վերանայման մասին։ Թրամփը, ակնհայտորեն, չի առարկել։
Ռուսաստանն այլևս որևէ սահմանափակում չունի։ Եվ Ուկրաինայի ղեկավարությունը ոչ մի շանս չունի»։

Այդ մասին է խոսում նաեւ դեպքերի ժամանակագրությունը:

Նախ, տեղի ունեցածի մասին, մետ մեկ օր ուշացումով, այն է` ոչ «տաք գլխով», հնարավոր տարբերակները հաշվարկելով, հայտարարեց Լավրովը: Նաեւ` Մոսկվան սպասեց հրապարակայնացնել դա` մինչեւ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը: Թերեւս, իրավիճակն ու որոշումները ներկայացնելու, ապա նաեւ` գործողությունները սինխրոնիզացնելու համար: Եվ Թրամփն էլ հրապարակայնորեն հաստատեց, որ այդ մասին իրեն հայտնել է Պուտինը, եւ տեղի ունեցածն իրեն ծայրահեղորեն զայրացրել է: Դա հաստատեց նաեւ Թրամփը` Նեթանյահույի հետ ասուլիսում: Որ չի աջակցում Կիևի կողմից Ռուսաստանի նախագահական նստավայրի վրա հարվածներին և շատ զայրացած է հարձակման համար։ «Մեկ բան է վիրավորել, մեկ այլ բան՝ հարձակվել նրա տան վրա։ Դա ճիշտ չէ»։ «Ես շատ զայրացա, երբ Պուտինը ինձ պատմեց այդ մասին», - ասաց Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ռուսաստանի նախագահական նստավայրի վրա ահաբեկչական հարձակման մասին։

Իսկ ահա ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովի, Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցում նաեւ նման մտքեր է հնչեցրել` «Փառք Աստծո, որ մենք Զելենսկիին չտվեցինք «Տոմահավկ» հրթիռները», նաեւ, որ Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձը կազդի Զելենսկիի հետ աշխատելու ԱՄՆ մոտեցման վրա։

Այսպիսով, Թրամփից ստանալով համապատասխան գնահատումներ, նաեւ, որ դա հարձակում էր ոչ միայն Պուտինի, այլ նաեւ հենց Թրամփի ծրագրի վրա, Մոսկվան Լավրովի միջոցով հանրայնացրեց այն, ինչը կհետեւի այս ամենին: Այն է.

«Կիևի իշխանությունների համար խաղաղության հասնելու մանդատ հնարավոր է միայն արդար ընտրությունների միջոցով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվան տեսնում է, որ Վաշինգտոնը կիսում է Ռուսաստանի նման տեսակետը Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ՝ Զելենսկու լիազորությունների ժամկետի ավարտից հետո։

Ռուսաստանում բնակվող բազմաթիվ ուկրաինացիներին պետք է տրվի Ուկրաինայի ընտրություններին մասնակցելու իրավունք։

Ուկրաինայում ընտրությունների կազմակերպումը չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և Ուկրաինայի զինված ուժերը վերազինելու համար։

Կիևը և նրա արևմտյան կողմնակիցները պետք է ճանաչեն Ղրիմի և չորս նոր շրջանների Ռուսաստանին միանալուց հետո ստեղծված տարածքային իրողությունները։

Մոսկվան հույս ունի, որ Միացյալ Նահանգները կկարողանա շարունակել պահպանել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Մի խոսքով, եթե անգամ սկսվեն ուկրաինական պետական կառույցների ոչնչացման գործողություններ, Թրամփը հազիվ թե դեմ լինի: Թերեւս, հաշվի առնելով նաեւ մեկ էական հանգամանք: Այն, որ նման հարվածներ առանց արեւմտյան ծրագրման եւ վերահսկողության, Կիեւն ինքնուրույն իրականացնել չէր կարող, դա միանշանակ է. նման տեխնիկական հնարավորություններ պարզապես չունի: Այդ փաստը, իհարկե, շատ լավ հասկանում է Թրամփը, եւ, ենթադրելի է, որ ավելորդ անգամ նրան ասել է Պուտինը: Այսինքն, իրականում պատկերը սա է. արեւմտյան կոնկրետ ուժային կենտրոններ (Բրիտանիա, Եվրոպա եւ այլն) հարձակում են իրականացրել ՌԴ նախագահի նստավայրի վրա, ինչը պատերազմական ակտ է: Այն է` Ռուսաստանը կարող է պատասխան հարված հասցնել ունենած բոլոր միջոցներով, այդ թվում` միջուկային: Ու ի՞նչ պետք է անի Թրամփը, երբ այդ պրովոկացիան նաեւ իրեն է ուղղված. թերեւս պայմանավորվի, որ ռուսները չհարվածեն ՆԱՏՕ-ին` վիճակը ծայրահեղորեն չսրելու համար, բայց Կիեւն այդ դեպքում դառնում է մանրադրամ:

Բայց սպասենք, իրադարձությունները զարգացման կատաղի տեմպեր են վերցրել:  

Տես նաեւ https://t.me/iravunk/62733 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին«Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասինՏարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անելԻսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասինԱրևմտյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում գործող տվյալների կենտրոնը․ ՌԴ ԱԽՔՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը ԱԺ է եկել՝ հանդիպելու «Հայաստան» խմբակցության հետՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանցՄի եղբայրս մարտական դիրքերում է զոհվել, մյուսը՝ Արցախում պայթյունի ժամանակ, մինչ օրս կարգավիճակ չկաՀայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշներըՎահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելԷներգետիկ ճգնաժամը հարվածում է ԵվրոպայինՓաշինյանը բացեց Եկեղեցու դեմ գրոհի իր ծրագրի երեք հիմնական ուղղություններըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված