⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Ամանորի գիշերը ստիպված է անցկացնել Լաս Վեգասի կալանավայրում. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Իրավական

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Հաշված ժամեր են մնացել Նոր՝ 2026 թվականի նորամուտին։

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Ամանորի գիշերը ստիպված է շարունակել անցկացնել Լաս Վեգասի կալանավայրում՝ կրելով վարչական  կալանք։

Պաշտոնապես հայտարարում եմ․

Երրորդ պետության կողմից   Վարդան Ղուկասյանին առաջարկվել է մեկնել տվյալ երկիր, ինչին ի պատասխան իմ վստահորդը տվել է իր հստակ և անվերապահ համաձայնությունը։ Այդ կապակցությամբ տվյալ երկրի լիազոր ներկայացուցիչը  Վարդան Ղուկասյանի հետ  քննարկվել են տեղափոխմանն առնչվող բազմաթիվ տեխնիկական հարցեր։

Իրավական հարթության վրա Վարդան Ղուկասյանի՝ երրորդ երկիր մեկնելու հարցը սպառված է, քանի որ վերջնական դատական ակտի ուժով նա պարտավոր է լքել ԱՄՆ տարածքը, ինչն էլ Վարդան Ղուկասյանը պատրաստակամորեն ցանկացել է իրականացնել՝ նույնիսկ ցանկություն է հայտնել հրաժարվել իր իսկ ներկայացված վերաքննիչ բողոքից,բայց ...
 Ինչպես Վարդան Ղուկասյանն օրեր առաջ հրապարակավ հայտնեց. ,,Նաջարյանը փոշմանել է.,,
Ինչ տեղի ունեցավ,որն ավելի շատ քաղաքական,քան' իրավական գործընթաց է։
ԱՄՆ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների կողմից Վարդան Ղուկասյանին «խորհուրդ» է տրվել չմեկնել երրորդ երկիր, չհրաժարվել իր բողոքից, իսկ փոխարենն առաջարկվել  է նրա խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխել,շսրունակել մնալ ԱՄՆ ում,մինչև Վաևդան Ղուկասյանի  բողոքի քննության ավարտը։

Վարդան Ղուկասյանը կտրականապես հրաժարվել է այդ առաջարկից, ինչին ի պատասխան նրան հստակորեն «հասկացվել» է, որ երրորդ երկիր տեղափոխման գործընթացը հնարավորինս կձգձգվի։

Արձանագրում եմ, որ Վարդան Ղուկասյանն այս պահին փաստացի կրում է ոչ թե վարչական կալանք, այլ 'պատիժ, ինչն անթույլատրելի է։

Գերակա համարելով իմ վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ․

Եթե մինչև 2026 թվականի հունվարի 20-ը Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառվող արհեստական և ակընհայտ անօրինական խոչընդոտները չվերացվեն, և նա դատական վերջնական ակտի և  իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները , ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովներին՝ բխող բոլոր իրավական և միջազգային հետևանքներով։
   
Փաստաբան՝
Լևոն Բաղդասարյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ