ՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի բնակարանը
Ներքաղաքական«Այս պահին դեռևս ինձ անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը: Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ», - տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
