ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՇԱՐԱ ԲՈՒԼԵՏԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ։
Վաղը, դեկտեմբերի 30֊ին UFC դասակարգման առաջին համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, Hype Fighting մրցաշարում հանդիպելու և Շարա Բուլետ կեղծանվամբ հարցնի Շարաբութդին Մագոմեդովի հետ։ Երեկ երեկոյան Երևանի «Տաշիր» արենայում կայացել է մարզիկների հայացքների մենամարտը և մամուլի ասուլիսը։ Արմանի մրցակիցը մի փոքր ուշացումով է ժամանել Հայաստան, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ Ծառուկյանը նրա մասին հետևյալն ասեր. - «Նա մի քիչ տարօրինակ Ծովահեն է։ Չի ուզում գրավել Հայաստանը։ Փաստորեն վախեցել է։ Նա բաց է թողել թռիչքը և չի նստել ինքնաթիռ։ Պարզվում է, նրա բոլոր խոսակցությունները դատարկ են եղել»։
Մինչդեռ, Բուլետն արդեն Հայաստանում է, ավելի վաղ նշել էր, որ դեկտեմբերի 30֊ին պայքարելու է հաղթանակի համար։ «Անցյալում ունեցած մենամարտերն ու հաղթանակները սպասվող 6 րոպեների ընթացքում Ծովահենի համար են պայքարելու։ Ինձ մյուսներից տարբերվում է այն, որ մինչև վերջ եմ գնալու, բւ այս Ծովահենին այդքան էլ հեշտ չի լինելու խեղդել կամ խորտակել։ Շատերն են ցանկացել, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել։ Սպասվող մենամարտը հեշտ չի լինելու Արմանի համար», նշել է Շարա Բուլետը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
