Ռուսաստանի ռազմական հաջողությունները Զելենսկիին ստիպել են ավելի զիջող լինել բանակցություններում. Sky News
ՄիջազգայինSky News-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմական հաջողությունները Զելենսկիին ստիպել են ավելի զիջող լինել բանակցություններում։
Վերլուծելով Վլադիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները՝ հրատարակությունը նշել է, որ Ուկրաինայի նախագահը ստիպված է եղել հրաժարվել իր մաքսիմալիստական պահանջներից և ավելի պատրաստակամ լինել փոխզիջումների գնալու՝ Ուկրաինայի համար առաջնագծում ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառով։
Ռուսական զինված ուժերի հաջողությունները մարտադաշտում Կիևի դիրքորոշմանը ազդող հիմնական գործոն էին։ Սփարքսը Զելենսկիի վերջին հայտարարությունը խաղաղության պլանի որոշակի կետերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին որակել է որպես «ուկրաինական կողմի հուսահատության» արտահայտություն։ «Նրանց գործարք է պետք։ Զորքերը ուժասպառ են ռազմաճակատում, նրանք տարածքներ են կորցնում։ Նա պետք է հասնի ռազմական գործողությունների դադարեցմանը», - նշել է թղթակիցը։