Արցախցի աղջկա նկարը հասավ Մոսկվայի նորաձեւության բեմ․ Լուսինե Զաքարյանը հաղթանակ բերեց Հայաստանին Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու

Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու համար

«Իշխանության» տեղեկություններով Նավասարդ Կճոյանի հանձնարարականով Արարատյան հայրապետական թեմից հեռացվել է Անուշ Վարդանյանը, ով պատարագի ընթացքում հնչեցրել է Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

 

Անուշ Վարդանյանը հանդիսանում էր Արարատյան հայրապետական թեմի ծրագրերի համակարգողը և «Արարատ» միության ատենապետը։ Նա Կճոյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագից հետո, երբ մի խումբ երիտասարդների հետ հնչեցրել է կաթողիկոսի անունը։

 

Ավելի ուշ, տեղեկանալով, որ Անուշ Վարդանյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը, Նավասարդ Կճոյանը հրահանգել է նրան հեռացնել թեմից։

 

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Անուշը՝ նշելով, որ իր համար առնվազն անսպասելի էր Կճոյանի որոշումը, քանի որ թեմում ծառայել է 13 տարի և երկարամյա ու նվիրված ծառայության համար հենց Նավասարդ Կճոյանի ձեռամբ ստացել է օրհնության գիր։

 

«Ես անհաշտ եմ եղել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ սկսված արշավի հետ, որի ուղիղ մասնակիցն է նաև Նավասարդ Սրբազանը։ Տարիներ շարունակ ծառայելով թեմում՝ նրա նկատմամբ ունեցել եմ հարգանք և հիացմունք, և ինձ համար շոկային էր նրա քայլը կաթողիկոսի դեմ, առավել ևս երբ այն, իմ համոզմամբ, ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից», — ասաց Անուշ Վարդանյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ