Հյուսիսային ցիկլոնը և ձյունը ամբողջությամբ մաքրել են օդը. Տիգրան Ավինյան
Ներկայումս Երևանի ամենաշատ աղտոտված տարածքներում, մասնավորապես՝ 4-րդ ռիսկի կատեգորիայի շինհրապարակներում, տեղադրվել են օդի որակի երկու չափիչներ: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ամփոփելով տարին:
«Օդի որակի խնդիրը ազդում է ոչ միայն Երևանի, այլև ամբողջ արարատի մարզի վրա: Խնդիրը հիմնականում պայմանավորված է մեր բնական և կլիմայական պայմաններով», - ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ օդի որակը ներկայումս բավականին լավ է, քանի որ հյուսիսային ցիկլոնը և ձյունը ամբողջությամբ մաքրել են օդը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
