Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։
Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միրումյանի հայրը Վախթանգ Միրումյանն է, ով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալն էր, ում վերջերս էր կալանավորել հակակոռուպցիոն կոմիտեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել էր «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արթուր Հովհաննիսյանը և Արթուր Հակոբյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր էին կազմվել, որտեղ էլ պարզում էին կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/12/29/1297186
