Սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. Սուրենյան
ԵղանակՀունվարին օդի ամսական միջին ջերամստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար։
«Հունվարին իրարամերժ ջերմային ֆոն է կանխատեսվում։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում՝ հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ օրերին ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Այդ հոսանքը ՀՀ-ում կմնան մինչև հունվարի 8-ը՝ ներառյալ։ Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում ՀՀ-ում կգերակշռեն հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք հոսանքները»,-հավելեց նա։