«Sorry Shush». Փաշինյանի դստրերի կիրակնօրյա ժամանցը լուսանկարներում Երևանում «Range Rover»-ով ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին է Ո՞ւմ կարող է վնասել սոխը, ո՞ր հիվանդությունների դեմպքում է այն հակացուցված․ Բժշկի պատասխանը Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը Յակուտիայի բնակիչները նկարահանել են տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտներ Ռուսական բանակը կոտրել է ուկրաինական ուժերի հակագրոհը Սումիի ճակատում և լայն շերտով ճեղքում է ճակատը Սննդակարգ.«Մինչ ամանոր» Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք. քաղաքապետ Ինչ է ուզում Զելենսկին. կա երկու տեսություն. Ուկրաինական աղբյուր Ռուսական ուժերը լուրջ սպառնալիք են ստեղծում Զապորոժե քաղաքի համար (Քարտեզ)

Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել են հանգստյան օրերին իրականացված ձնամաքրման աշխատանքները։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ քաղաքային ծառայությունները նախապես պատրաստված են եղել տեղումներին, և ձնամաքրման աշխատանքները սկսվել են ժամանակին։

«Ամբողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են տեղում՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Առանց բացառության՝ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները տեղում են եղել և աշխատել»,- նշել է նա։

Ըստ Արեյանի՝ փողոցների մշակումը շարունակվել է նաև երեկվա ցերեկային ժամերին։ Նա ընդգծել է, որ ամենածանր աշխատանքը կատարվել է երեկ գիշերը։

«Ամենածանր աշխատանքը, թող տարօրինակ չթվա, ոչ այնքան առաջին գիշերվա անընդհատ տեղումների մեջ աշխատելն էր, որքան երեկ երեկոյան ջերմաստիճանի կտրուկ անկումը։ Մենք ամեն ինչ արեցինք, որ քաղաքում որևէ խնդիր չառաջանա»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն նաև այսօր՝ մաքրելով մայթերը և բակերը։

Արձագանքելով, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Իրապես, այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել, և մենք ավելի լավ պատրաստված ենք եղել։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այդ առումով։ Մեր տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը մնա անցանելի։

Երկրորդային որոշ փողոցների բարձրադիր հատվածներում դեռևս առկա են խնդիրներ։ Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում շատ հաճախ աղն ու ավազը չեն օգնում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պլանավորել որոշակի գործողություններ»

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Sorry Shush». Փաշինյանի դստրերի կիրակնօրյա ժամանցը լուսանկարներումԵրևանում «Range Rover»-ով ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին էՈ՞ւմ կարող է վնասել սոխը, ո՞ր հիվանդությունների դեմպքում է այն հակացուցված․ Բժշկի պատասխանը Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերըՅակուտիայի բնակիչները նկարահանել են տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտներՌուսական բանակը կոտրել է ուկրաինական ուժերի հակագրոհը Սումիի ճակատում և լայն շերտով ճեղքում է ճակատըՍննդակարգ.«Մինչ ամանոր»Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք. քաղաքապետԻնչ է ուզում Զելենսկին. կա երկու տեսություն. Ուկրաինական աղբյուրՌուսական ուժերը լուրջ սպառնալիք են ստեղծում Զապորոժե քաղաքի համար (Քարտեզ)Տոնական օրերին ինչպես պահպանել գեղեցիկ կազմվածքըԹեյն ու սուրճը բարելավում են թոքերի աշխատանքըԼուրջ ահազանգ Թուրքիայի համարՈչ մի բանակցային առաջընթաց տեղի չի ունեցել. Sky NewsԶապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության ողջ համակարգն աչքի առաջ հայտնվում է կատաստրաֆիկ վիճակումԼույս չի լինելու.հասցեներՄեքսիկայում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ (Տեսանյութ)Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը չի հայտնել, թե իր ընկերներից ով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա կարմիր գինի թափելԱմերիկյան ՀԴԲ-ն Զելենսկուն է փոխանցել նրա մերձավորների շրջանում կոռուպցիոն սխեմաներին Թրամփի եւ Զելենսկու համատեղ ասուլիսի ամբողջական տարբերակը (Տեսանյութ, թարգմանված)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված