Ոչ մի բանակցային առաջընթաց տեղի չի ունեցել. Sky News Զապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության ողջ համակարգն աչքի առաջ հայտնվում է կատաստրաֆիկ վիճակում Լույս չի լինելու.հասցեներ Մեքսիկայում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ (Տեսանյութ) Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը չի հայտնել, թե իր ընկերներից ով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա կարմիր գինի թափել Ամերիկյան ՀԴԲ-ն Զելենսկուն է փոխանցել նրա մերձավորների շրջանում կոռուպցիոն սխեմաներին Թրամփի եւ Զելենսկու համատեղ ասուլիսի ամբողջական տարբերակը (Տեսանյութ, թարգմանված) Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքը զրո է. Դոնբասից ուկրաինական զորքերը հանելու հիմնական հարցը չի լուծվել Զելենսկին հայտարարել է տարածքային զիջումների հարցը Թրամփի հետ քննարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանական բենզին գնելը ՀՀ քաղաքացիների համար շահավետ է. Արարատ Միրզոյան

Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքը զրո է. Դոնբասից ուկրաինական զորքերը հանելու հիմնական հարցը չի լուծվել

Միջազգային

Դոնալդ Թրամփի և Զելենսկու երկժամ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը հանդիպումը և Պուտինի հետ զրույցը անվանել է «հրաշալի»։

«Մենք հենց նոր խոսեցինք եվրոպացի առաջնորդների հետ։ Մենք ունեցանք բովանդակալից զրույց և ճիշտ պահն է նման զանգի համար։ Մենք 95%-ով առաջ ենք շարժվել»,- հայտարարեց Թրամփը։

Իր հերթին Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ծրագրի 20 կետերի շուրջ 100%-ով համաձայնություն է ձեռք բերվել։ Այնդ թվում, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ։

Չնայած դրան, Թրամփը հայտարարել է, որ Դոնբասի հարցը դեռևս լուծված չէ. «Այն շատ բարդ է, բայց մենք մոտ ենք լուծմանը»։

«Մենք քննարկել ենք հանրաքվեի տարբերակը. կարող ենք այն օգտագործել ծրագրի համար»,- իր հերթին ասել է Զելենսկին։

Այնուամենայնիվ, դատելով Թրամփի հաջորդ մտքից, կարելի է կռահել, որ այդ ամբողջ լավատեսությունն իրականում դեռ մեծ արժեք չունի: «Ուկրաինան ավելի լավ է հիմա համաձայնության գա, հակառակ դեպքում նրանք կկորցնեն ավելի շատ հողեր և մարդկանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն, լուծված չէ Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս հանելու հարցը: Թրամփի գնահատմամբ, կա դրա երկու տարբերակ. «Ուկրաինան ստիպված կլինի լուծել տարածքների հարցը հանրաքվեի միջոցով կամ հաստատել դրանք խորհրդարանում, բայց բնակչությունը հստակորեն կողմ է մարտական ​​գործողությունների դադարեցմանը»։ Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անգամ անձամբ մեկնել Ուկրաինա և ելույթ ունենալ նրանց խորհրդարանում, եթե դա օգնի միջնորդել համաձայնության։

Բայց այս պահին հարցը լուծված չէ, եւ մեծ հարցական կա` Թրամփի ասած տարբերակներից մեկով այն լուծում կստանա՞ եւ ե՞րբ: Ընդ որում, եթե Կիեւը պնդում է հանրաքվեի տարբերակի վրա, ապա դա ոչինչ նրան չի տա. ըստ Թրամփի, բանակցություններում հրադադարի և հանրաքվեի համար հրադադարի հարցը անգամ չի քննարկվում, քանի որ Մոսկվան միանշանակ դա չի ընդունի։

Այսինքն, նման է, որ Զելենսկին դիմել է սպասված մարտավարությանը, թե` չի կարող ինքնուրույն լուծել Դոնբասից զորքերը հանելու հարցը: Թրամփն էլ պատասխանել է` ուրեմն գնա, լուծում գտի նրանց հետո, ում համարում ես իրավասում: Բայց մինչ այդ ոչ մի հրադադար չի լինելու:

Ասենք, Թրամփն այդ մասին խոսում է նաեւ ուղիղ տեսքով` քանի դեռ չկա վերջնական համաձայնագիր, ապա. «Նրանք կշարունակեն կռվել և շարունակել մահանալ։ Դա լավ չէ։ Բայց եթե ոչինչ չպատահի, նրանք կշարունակեն կռվել և շարունակել մահանալ։ Եվ մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա։ Նա դա չի ուզում։ Նախագահ Պուտինը նույնպես դա չի ուզում, լա՞վ»։ Այն է` կլինի վերջնական համաձայնագիր, թե` ոչ մնում է կախված Կիեւից:

Իսկ այս պահին ողջ բանակցային գործընթացը հասնում է այս կետին. քանի դեռ լուծված չէ Դոնբասի հարցը, նշանակում է ռեալ ոչ մի 95, առավել եւս` 100 տոկոսանոց պայմանավորվածություն էլ չկա. ամեն բան 0 մակարդակի վրա է:

Իսկ եթե չլինի ուկրաինական կողմի դրական պատասխանը, ապա հաջորդ փուլում, երբ նորից կվերդառնան բանակցություններին, ապա ներկայիս բոլոր պայմանավորվածությունները կդառնան ոչ ակտուալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ոչ մի բանակցային առաջընթաց տեղի չի ունեցել. Sky NewsԶապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության ողջ համակարգն աչքի առաջ հայտնվում է կատաստրաֆիկ վիճակումԼույս չի լինելու.հասցեներՄեքսիկայում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ (Տեսանյութ)Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը չի հայտնել, թե իր ընկերներից ով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա կարմիր գինի թափելԱմերիկյան ՀԴԲ-ն Զելենսկուն է փոխանցել նրա մերձավորների շրջանում կոռուպցիոն սխեմաներին Թրամփի եւ Զելենսկու համատեղ ասուլիսի ամբողջական տարբերակը (Տեսանյութ, թարգմանված)Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքը զրո է. Դոնբասից ուկրաինական զորքերը հանելու հիմնական հարցը չի լուծվել Զելենսկին հայտարարել է տարածքային զիջումների հարցը Թրամփի հետ քննարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանական բենզին գնելը ՀՀ քաղաքացիների համար շահավետ է. Արարատ Միրզոյան Դոհայում ավարտվել է 2025 թ. աշխարհի արագ շախմատի առաջնությունը. հայտնի են հայ մարզիկների արդյունքները Ավտովթար Շիրակի փողոցում․ տուժածները հոսպիտալացվել են Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է ԱՄՆ-ում 38 մլն մարդ ձնաբքի նախազգուշացում է ստացել․ հետաձգվել է ավելի քան 3500 չվերթ Լուկաշենկոն վնասվածք է ստացել հոկեյի խաղի ժամանակ «Միկի Մաուսը» մրցուղում․ ինչպես է վերածնվել լեգենդար Porsche 645-ըԵրբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը. Միրզոյան Հայաստանն ապաշրջափակվում է. ԱԳ նախարար Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված