⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Իմ կյանքի այս փուլը պայքար է. Գայանե Ասլամազյան Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ

Ովքեր են 2025 թ. լավագույն մշակութային գործիչներն, ըստ «Իրավունք»-ի

Մշակութային

«Իրավունք»-ը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ թերթի ընթերցողների, համանուն յութուբյան ալիքի եւ կայքի հետեւորդների կարծիքները, ամփոփում է անցնող` 2025 թվականը եւ ներկայացնում տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն գործիչներին:

Եվ այսպես, հայտնի են մշակույթի ոլորտում լավագույնները.

Հայ-ռուսական մշակութային հարաբերությունների ակտիվացման գործում նշանակալի ավանդի համար Տարվա լավագույն մշակութային ղեկավար է ճանաչվել Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ։

Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել ՀՀ ժողովրդական արտիստ ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ թատրոնում ունեցած անուրանալի ավանդի եւ հոբելյանական 70-ամյակի առթիվ։

Տարվա լավագույն դերասան է ճանաչվել ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԸ՝ թատրոնում եւ կինոյում կերտած հիշարժան դերերի, ինչպես նաեւ քաղաքացիական համարձակ դիրքորոշումների համար։

Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման համար։

Տարվա լավագույն երգիծաբան է ճանաչվել ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ սոցիալական ցանցերում ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ հետեւողական պայքարի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ