2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտադիր պետք է ունենան առողջության ապահովագրություն Բուք, ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90-ը՝ ստացել վնասվածքներ Հրանտ-Լեոն Ռանոսը ամուսնության առաջարկ է արել «Ну-ка, все вместе» նախագծի հաղթող Էլեն Բադալյանին Ովքեր են 2025 թ. լավագույն մշակութային գործիչներն, ըստ «Իրավունք»-ի Երեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները. Գեւորգ Ստեփանյան Բազմաթիվ աղբյուրներ հրապարակում են Թեհրանի զանգվածային բողոքի ցույցերի կադրեր (Տեսանյութ) Նիկոլի փարթիի համար լույս կա, Էրեբունու բնակիչների համար` չկա Հյուսիսային ցիկլոնը և ձյունը ամբողջությամբ մաքրել են օդը. Տիգրան Ավինյան Երիկամների, լյարդի կամ սրտի հիվանդությունների ախտանիշները կարող են ի հայտ գալ ձեռքերի վրա. որո՞նք են դրանք

Երեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանին այս տարվա վերջին նիստի ընթացքում ընդունեց մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն: Բյուջեին կողմ քվեարկեցին ավագանու 34, դեմ՝ 17 եւ ձեռնպահ՝ 2 անդամ։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կազմելու են 151.5 մլրդ դրամ, ծախսերը՝ 156.8 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը 5.3 մլրդ դրամ է։ «Իրավունք»-ն այս մասին զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Փաստորեն, կրկին հաղթեց քաղաքային իշխանությունը, եւ թանկացումները կրկին մնացին երեւանցու ուսերին:

— Նախ հիշեցնեմ, որ իշխանությունը չի կարող հաղթել, քանի որ այնտեղ իշխանություն գոյություն չունի: Դա ընդամենը 9 տոկոս երեւանցիների քվե ստացած փոքրիկ խմբակ է, որը դարձել է քաղաքապետ «Հանրապետություն» եւ «Հանրային Ձայն» կուսակցությունների շնորհիվ: Այնտեղ չկա իշխանություն եւ ամբողջապես կախված է այդ երկու կուսակցություններից:

Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա փաստենք, որ եթե անգամ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» խմբակցությունը կողմ քվեարկեին եւ «Հանրային Ձայն»-ի ավագանիները ներկա չգտնվեին կամ նույնիսկ ներկա գտնվելուց ոչ դեմ, ոչ կողմ քվեարկեին, ապա թանկացումները չէին անցնելու, եւ երեւանցիներն իրենց վրա զգալու էին ահռելի թեթեւություններ՝ տրանսպորտի թանկացում, կարմիր գծեր, աղբահանություն եւ այլն: Ինչեւէ, փաստենք, որ երեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները:

— Տեսանք, որ ավագանու 9 անդամ բացակայում էր նիստից: Արդյո՞ք եթե չբացակայեին եւ դեմ քվեարկեին, հնարավոր չէր լինի կասեցնել թանկացումները:

— Այո, «Մայր Հայաստան» խմբակցությունից բացակայում էր պարոն Սամվել Հարոյանը, ով շատ բարդ առողջական խնդիրների պատճառով հիմա պառկած է հիվանդանոցում: Ցավոք, առողջական լուրջ խնդիրներ կան, բայց այլ խմբակցություններից էլ կային բացականեր, սակայն ցանկանում եմ մի բան հստակ իմանա քաղաքացին, որ բացակայությունը կապ չունի: Թող ոչ ոք չքվեարկեր: Ոչ ոք ընդդիմադիր խմբակցություններից չքվեարկեցին, միայն «Հանրային Ձայն»-ը դեմ քվեարկեց, իբր դեմ է: Ո՞վ էր նրանց ստիպում, որ քվեարկեին: Նույն կերպ եղավ քաղաքապետի ընտրության ժամանակ՝ մտան դեմ քվեարկեցին, քվորում ապահովեցին եւ անցկացրին Տիգրան Ավինյանին քաղաքապետ: Իրենք ապահովում են քվորում:

Ինչպես արդեն հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել է դատարան՝ կարմիր գծերի ապօրինի թանկացման հետ կապված: Դատարանն էլ բավարարել է պահանջը: Սակայն, ավագանու նիստի ժամանակ կրկին հաստատվում է կարմիր գծերի թանկացման նախագիծը: Սա ի՞նչ է նշանակում:

— Այո, իրավացի եք: Առաջին ատյանը ճանաչեց ոչ իրավաչափ՝ ապօրինի թանկացում: Քաղաքապետարանը բողոքարկեց վերաքննիչ դատարան: Այնտեղից էլ ստացվեց պատասխան, որ ապօրինի եւ ոչ իրավաչափ որոշում է կարմիր գծերի թանկացումը: Սակայն այս մարդիկ դեմ են գնում ե՛ւ դատարանին, ե՛ւ ամենակարեւորը՝ երեւանցիներին, շարունակում են 160 հազար դրամ հավաքել, իբր բեռնաթափում են քաղաքը: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքում ահավոր վիճակ է տիրում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2026-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտադիր պետք է ունենան առողջության ապահովագրություն Բուք, ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90-ը՝ ստացել վնասվածքներ Հրանտ-Լեոն Ռանոսը ամուսնության առաջարկ է արել «Ну-ка, все вместе» նախագծի հաղթող Էլեն ԲադալյանինՈվքեր են 2025 թ. լավագույն մշակութային գործիչներն, ըստ «Իրավունք»-իԵրեք խմբակցություն միասին կցվեցին եւ կարողացան անցկացնել թանկացումները. Գեւորգ ՍտեփանյանԲազմաթիվ աղբյուրներ հրապարակում են Թեհրանի զանգվածային բողոքի ցույցերի կադրեր (Տեսանյութ)Նիկոլի փարթիի համար լույս կա, Էրեբունու բնակիչների համար` չկաՀունվարի 1-ից ԱՐՔԱ-ով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափովԿճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու համարԲայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից ՀՀ ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցըՔաղաքացիների 73%-ը վստահում է Եկեղեցուն, մի քանի անգամ ավել, քան իշխանությանը․ «GALLUP»Աջափնյակի մետրոյի կայարանի մասին գրում են՝ խափանվել է, տենց բան չկա, փորձաքննություններն անցել էԵրևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին էՀյուսիսային ցիկլոնը և ձյունը ամբողջությամբ մաքրել են օդը. Տիգրան ԱվինյանԵրիկամների, լյարդի կամ սրտի հիվանդությունների ախտանիշները կարող են ի հայտ գալ ձեռքերի վրա. որո՞նք են դրանք Տիեզերքից խորհրդավոր ազդանշաններ 2026 թվականին. որ կենդանակերպի նշանները կստանան ճակատագրից հատուկ նշաններՍպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար. Սուրենյան «Sorry Shush». Փաշինյանի դստրերի կիրակնօրյա ժամանցը լուսանկարներումԵրևանում «Range Rover»-ով ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված