Պատերազմը կամ կավարտվի, կամ կշարունակվի երկար ժամանակ. Թրամփը` Զելենսկուն
ՄիջազգայինՄենք բանակցությունների վերջին փուլում ենք։ Պատերազմը կամ կավարտվի, կամ կշարունակվի երկար ժամանակ,- ասել է Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը հանդիպել է Զելենսկու հետ նրա Մար-ա-Լագոյի նստավայրում և մի շարք հայտարարություններ է արել.
Մենք պատերազմի ավարտի ճանապարհին ենք։ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը կարող է «շատ արագ» ընթանալ։
Նիստից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի մասին։
Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի ուրվագծերն արդեն իսկ առկա են։
Թրամփը կարծում է, որ եվրոպական երկրները զգալիորեն կներգրավվեն Ուկրաինայում խաղաղության պահպանման գործում հակամարտության կարգավորումից հետո։
Թրամփը մերժել է այն ենթադրությունները, որ Մոսկվան լուրջ չի վերաբերվում Ուկրաինայում խաղաղությանը՝ մատնանշելով Կիևի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված հարվածները։
Թրամփը հայտնել է, որ հանդիպումից առաջ «շատ լավ զրույց» է ունեցել Պուտինի հետ ւե պատրաստվում է հանդիպումից հետո նորից զանգահարել: