Յակուտիայի բնակիչները նկարահանել են տիեզերքից ընկնող անհայտ օբյեկտներ
ՄիջազգայինՅակուտիայի Վիլյույսկի շրջանի բնակիչները ականատես են եղել հիպնոսացնող տեսարանի։ Տարածաշրջանի պարզ երկնքում շողշողուն տիեզերական օբյեկտների հոսք էր։
Իրականում «անհայտ օբյեկտը» «Սոյուզ-2.1բ» հրթիռի շարժիչային փուլերի մի մասն էին, որը Երկրի ուղեծիր էր արձակել 52 արբանյակ։
Դրաից մի քանի ժամ առաջ տիեզերանավն արձակվեց «Վոստոչնի» տիեզերկայանից։ Նավի վրա էին գտնվում Aist-2T թիվ 1 և թիվ 2 արբանյակները, ռուսական ուսանողական նախագծերը, ինչպես նաև «Իրերի ինտերնետ» տեխնոլոգիաների փորձարկման առաջին նախատիպը՝ «Իրերի ինտերնետի մարաթոնը»։ Հրթիռն այժմ հասցրել է Aist-2T արբանյակները, իսկ «Ֆրեգատ» վերին փուլը մտնում է նշանակված ուղեծիր՝ մնացած արբանյակների հետ միասին, նշել է «Ռոսկոսմոսը»։
Տես նաեւ https://x.com/Iravunk_com