Առաջին ձյունը պատուհաս դարձավ Էրէբունի համայնքի գլխին Պատերազմը կամ կավարտվի, կամ կշարունակվի երկար ժամանակ. Թրամփը` Զելենսկուն 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարաների համար Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. Մաթեւոսյան Բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ

«ԱՅՍ ԱՆԳԱՄ 270-ԻՑ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ». ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԼԱՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Սպորտ

 Չարենցավանի «Արա Մանուկյանի» անվան մարզադպրոցում կայացել է ազատ ոճի անվանի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն, Աշխարհի առաջնության և «Բարի կամքի» խաղերի մրցանակակիր, Աշխարհի գավաթակիր ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ անվան 19֊րդ միջազգային հուշամրցաշարը։ Մարզական այս խոշոր ստուգատեսին մասնակցել են Իրանի, Վրաստանի, Լեհաստանի, ՌԴ ֊ի և մեր երկրի հավաքական թիմերը, ավելի քան 270 մասնակիցներ։ Հատուկ մրցանակի են արժանացել վաստակավոր մարզիչներ Սուրեն Հովսեփյանը և Սլավիկ Միքայելյանը, վերջինս արժանացել է «Պավել Մալյանի» անվան մրցանակի։ Հուշամրցաշարի կազմակերպիչ, համակարգող, ՀՀ վաստակավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի վաստակավոր գործիչ պարոն ՍԼԱՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց.

- Տեխնիկական բարդ, գրագետ ու դիտարժան գոտեմարտերը մարզասերներին պարգևեցին անբացատրելի էմոցիաներ, հաճելի անակնկալներ և մարզական բարձր ոգի։ Ճկունությունը, ճարպկությունը, մարտ վարելու կարողությունը ու մարզական վճռականությունը ինքնավստահ ըմբիշներին մղում էր առաջ դեպի ոսկի, դեպի հաղթանակ։ Եռօրյա հուշամրցաշարին ներկա էին Գնել Մեժլումյանի հարազատները, ընկերները։ Նշեմ, որ բավականին թեժ պայքար էր ընթանում։ Առաջին տեղը գրավեց Վրաստանի թիմը, երկրորդ տեղում մեր երկրի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սաները, իսկ երրորդ տեղում Իրանի Իսլամական հանրապետությունն էր։ Շատ ուրախալի է, որ տարեցտարի այս մրցաշարի մասնակիցների թիվը ավելանում է, այս անգամ 270-ից ավելի ազատոճային ըմբիշներ էին մասնակցում։ Իսկ ահա Ջրվեժի թիմի մարզիչ ՎԱՐԴԱՆ ԳԵՂԱՄՅԱՆՆ էլ, մեզ հետ զրույցում նշեց, որ իր սաները 2 ոսկե մեդալ են նվաճել Լևիկ Ավետիսյանն ու Եղիշե Մոսեսյանը, հանդես գալով պատանիների կազմում.

«Շատ գոհ եմ իմ սաներից, Լևիկը հաղթեց վրացի ու իրանցի մրցակիցներին, հանդես գալով 48 կգ քաշային կարգում»։ Իսկ ահա ոսկե մեդալակիր, մինչև 15 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ17 տարեկանների Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր ԵՂԻՇԵ ՄՈՍԵՍՅԱՆԸ նշեց.

- 80 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկում հաղթեցի մեր հայրենակցին, հետո իրանցի մրցակցիս, ապա պարտության մատնեցի վրացի ըմբիշին, եզրափակչում մեր հայ մարզիկին հաղթեցի, ամենաբարդը կիսաեզրափակիչն էր վրացու հետ թեժ պայքարը։ Նշեմ, որ ԱԱ֊ի ժամանակ հաղթել եմ թուրք մրցակցիս Հունաստանում ու բրոնզե մեդալ նվաճել, իսկ երկու տարի առաջ ադրբեջանցի մարզիկին հաղթեցի Եվրոպայի առաջնությանը։ Ադրբեջանցի ու թուրք մրցակիցներին հաղթելը ինձ համար պատվի հարց էր, այլ կերպ չէր կարող լինել։ Առիթից օգտվելով, շնորհավորում եմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին գալիք Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղության, նորանոր հաջողությունների տարի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե երբ կավարտվի Ուկրաինայում հակամարտությունըԱռաջին ձյունը պատուհաս դարձավ Էրէբունի համայնքի գլխինՊատերազմը կամ կավարտվի, կամ կշարունակվի երկար ժամանակ. Թրամփը` Զելենսկուն«ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 23 ՄԵԴԱԼ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ /MMA /ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆ«ԱՅՍ ԱՆԳԱՄ 270-ԻՑ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ». ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԼԱՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարարԱզատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարաների համար Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. ՄաթեւոսյանԲժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ Նեթանյահուն կարող է խնդրել ԱՄՆ-ին հաստատել Գազայում նոր օպերացիան․ CNNԿարծում եմ՝ նա կլինի իմ ամենադժվար մրցակիցը․ ՄախաչևՄեծ Բրիտանիան Գերմանիայի հետ կնքել է 70 միլիոն դոլարի ռազմական պայմանագիրԻնչու է Մեծ Բրիտանիայի վարչապետը բացակայել Զելենսկու հետ բանակցություններինՓաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Ֆոտո

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված