Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին արդեն արժեցել է 47 միլիարդ դոլար. The Hill Իսպանիայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի զոհերի թիվն անցել է 50-ից Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարաների համար

Եղանակ

Հայաստանի տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

ՆԳն-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ տեղեկացնում են նաև, որ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ՆԳՆ-ն ձյան առատ տեղումներով պայմանավորված փրկարար ծառայությունը արգելափակումների ահազանգեր է ստացել։ «Արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- հավելել են ՆԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ իրականացնում են ուժեղացված ծառայություն։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ