Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

Ինչի մասին երբեք չի բարձրաձայնի հայտնի փաստաբանը.«Բլից հարցեր հայտնիներին» շարքի հյուրը Լեվոն Բաղդասարյանն է

Իրավական

«Բլից հարցեր հայտնիներին» շարքի շրջանակներում այս անգամ բացահայտում ենք իրավաբանությունից դուրս հայտնի փաստաբան,բազմաթիվ նախադեպային վճիռների հասած, ՄԻԵԴ-ում հաղթական որոշումների հասած «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, այժմ նաեւ «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ Լեվոն Բաղդասարյանին.

- Երջանկության Ձեր բանաձեւը։

- Երջանկությունը ներքին խաղաղությունն է՝ երբ խիղճդ չի վիճում քո արածի հետ, և վաղվա օրվանից չես ամաչում։

- Իրադարձություն, որը փոխել է կյանքի հունը։


-Այն պահը, երբ հասկացա՝ պատասխանատվությունը չի կարելի փոխանցել ոչ Աստծուն, ոչ ժամանակին, ոչ մարդկանց։ 

- Ձեր պատմական հերոսը։

-Նա, ով պարտվում էր, բայց չէր դավաճանում ։ Հերոսությունը հաղթանակը չէ, այլ հավատարմությունը։

-Ինչի՞ համար եք հաճախ ինքներդ Ձեզ մեղադրում:


-Լռելու համար այն պահերին, երբ պետք էր խոսել։ Լռությունն երբեմն ավելի ծանր մեղք է, քան սխալ խոսքը։

- Դեպք, որը հիշելիս Ձեր խիղճը տանջում է։


- Երբ տեսել եմ անարդարություն և մտածել՝ «ես միայնակ եմ, ոչինչ չի փոխվի»։

- Ձեր Ամենասիրելի զբաղմունքը։


 -Երեխաներից սովորելը։

- Բնավորության ո՞ր գիծը կփոխեիք։


- Չափազանց պահանջկոտ լինելը ինքս իմ նկատմամբ։ Երբեմն դա ուժ է, երբեմն՝ ծանր բեռ։

- Ի՞նչը կարող է ինձ հունից հանել։


-Կեղծ բարոյականությունը։ Երբ մարդը քարոզում է այն, ինչով երբեք չի ապրել։

- Ինչի՞ մասին երբեք չեմ բարձրաձայնի։

- Վստահորդներիս անձնական  կյանքի անձնավորված տվյալներ,որը բացառապես վստահվել է ինձ։

-Այսօրվա իմաստությամբ ի՞նչ խորհուրդ կտայիք 20-ամյա Լեվոնին։

- Լավագույն օրը Այսօր է։

-Եվ վերջում՝ ո՞ւմ մոտ եմ գնում, երբ հուսահատ եք։
 

-Հուսահատությունը իմը չի։ Զրուցում եմ Հայրիկիիս հետ, Երկնային ՀՈՐ հետ, հոգնության փոշին ընկնում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ