ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, դեկտեմբերի 27-ին են ծնվել անվանի ըմբիշներ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ու ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ։
ԱՐՄԱՆԸ տոնում է ծննդյան 26֊րդ տարեդարձը, նա ազատ ոճի ըմբշամարտիկ է, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր։
Իսկ հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ,ով Մ20 տարեկանների Աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի փոխչեմպիոն Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր տոնում է ծննդյան հոբելյանական 20֊րդ տարեդարձը, նա շատ ուրախ է, որ երեկ ճանաչվեց որպես տարվա լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգի հաղթող, սա շատ պարտավորեցնող է, որպեսզի հետագայում էլ ավելի մեծ հաջողություններ գրանցեմ, նշեց նա։
Iravunk. com -ը շնորհավորում է Արմանին և Գասպարին, մաղթում նորանոր հաղթանակներ, ամենալավն ու բարին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
