Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է

«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼԻՍ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասարակություն

Դեկտեմբերի 26-ը, անմահ հերոս ԳՈՌ ԲԱԲԿԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծննդյան օրն էր, կդառնար 35 տարեկան։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Անմահ հերոսի հայրը ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, խորը ցավը սրտում, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

«Գոռս ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Նա շատ սիրում էր հայրենիքն ու մեծ հպարտությամբ խոսում իր զինվորների մասին, լեյտենանտ էր։ Հազվագյուտ տղա էր, ես անկեղծ ասած այդպիսի զավակ չեմ եղել իմ ծնողների համար։ Իմ տղան իսկական որդի էր, իմ եղբայրն էր, իմ հպարտությունը։ Գոռս, սիրելով ընտանիքը, սիրում էր նաև հայրենիքն ու շատ մեծ հպարտությամբ պատմում իր զինվորների մասին։ Հարգում ու սիրում էր զինվորական համազգեստը, իսկական հայ սպա էր։ Հորեղբոր որդու հետ ավարտական դասարանում պատրաստվում էին դիմել Ագրարային համալսարան, սակայն, մի քանի օրից եկան ասացին, որ դիմում են գրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելու համար։ Բնավորությամբ, կարգապահությամբ իսկական սպա էր, նա իր տեղը գտել էր բանակում։ Հետագայում, ես զգացի, որ տղաս ճիշտ ընտրություն է կատարել։

Այսօր էլ սպասում ենք, որ մի օր Գոռս բացելու է տան դուռը ու ներս գա։ Մեր ցավը շատ խորն է։ Մենք այսօր ապրում ենք հանուն Գոռի պայծառ հիշատակի ։Փառք ու պատիվ բոլոր զինվորներին ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր գնացին դեպի հավերժության գիրկը»։

Գոռ Գրիգորյանը ինստիտուտն ավարտելուց հետո, 2012֊ի հուլիսի 28-ին ծառայության է անցել ՊԲ N զորամասում։ Հերոսաբար զոհվել է 2014 թվականի օգոստոսի 1֊ին մարտական առաջադրանք կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված