Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

320 000-ի մետաղադրամներ են գողացել ավտոլվացման կետից

Քրեական

«Դեկտեմբերի 25-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում գործող ավտոլվացման կետից գողության վերաբերյալ հաղորդում էր տվել:

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Պարզվել է, որ 28-ամյա երևանցին ավտոլվացման նույն կետ գողության նպատակով գնացել է մի քանի անգամ:

Դեկտեմբերի 21-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացելով ավտոլվացման կետի մետաղադրամների պահոցը՝ գողացել է 300 000 դրամ։ Նույն վայրից փորձել է գողություն անել նաև դեկտեմբերի 23-ին, սակայն նկատվել է հարևանությամբ բնակվող քաղաքացու կողմից և գցելով գողոնը՝ մեքենայով դիմել է փախուստի:

Գողության նպատակով ավտոլվացման կետ է գնացել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին: Այս անգամ մետաղադրամների պահոցներից գողացել է 20 000 դրամ:

Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը կազմված փաաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ