Գյումրիում պնևմատիկ ատրճանակից կրակել են դաջվածքներ անող տղամարդու աչքին Զավեշտների ու պարադոքսների երկրի վերածված` Հայաստանս... ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմ Ավինյանի միլիոնները. ինչպես է հարստացել քաղաքապետը. հետաքննություն Խափանվել է ChatGPT համակարգը.Արսեն Լեվոնյանը մանրամասներ է ներկայացնում Շնորհակալություն երկրպագուներին. Սպերցյան Մտածեք՝ որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից. Հայր Զաքարիա Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար. Իշխան Սաղաթելյան Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից ու ոտքի կանգնել հայության ներուժով...

Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից ու ոտքի կանգնել հայության ներուժով...

Հրապարակախոսություն
Թեև վերջին ամիսներին Հայաստանում իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սկսված արշավը լարված ու տհաճ իրավիճակներ առաջացրեց հայ հավատավոր հանրության ու եկեղեցու շրջանում, դրանով հանդերձ միաժամանակ այն ունեցավ դրական դերակատարություն։ Նիկոլ Փաշինյանի «մեծագույն ջանքերի» շնորհիվ հայ հոգևորականությունը ինքնաճանաչման ու ինքնամաքրման «շատ լավ» առիթ ունեցավ և փրփուրի պես ջրի երես դուրս եկան Աստված ու ազգ ուրացողներն ու կեղծավորները։ Եվ որ ամենակարևորն է՝ այս պայքարում ժողովուրդը կոփվեց, ամրացավ, իմաստնացավ, Աստծու նկատմամբ լցվեց ավելի անկեղծ հավատքով և աճեց նրա դիմադրողսկանությունն ու պայքարելու կամքը։ Ինչպես ասում են՝ «Չկա չարիք, առանց բարիքի»։ Դաժան փորձությունների այս յոթ տարիների ընթացքում էլ ժողովուրդը կարծես գիտակցեց, որ այս վիճակից դուրս գալու և բարոյական առողջացման ելքը դավաճանության, ուրացման, անտարբերության, ստրկամտության ու տգիտության դեմ համազգային արշավ ծավալելն ու պայքար սկսելն է, հավանաբար առաջնորդվելով Մեծն Նժդեհի այն խոսքերով, որ. «Չի կարող ապագա ունենալ մի ազգը, որն ի զորու չէ պատժել իր սրիկաներին ու դավաճաններին»։
 
Թերևս այդ մասին են վկայում սոցիալական ցանցերում ծավալված աննախադեպ արշավն ընդդեմ ազգի ուրացման ու հայրեիքի դավաճանության։ Համոզմունք է ստեղծվում, որ ազգն ինքնակազմակերպվում է, դուրս է գալիս մոլորությունից, խաբկանքից ու խորը դեպրեսիայից։ Ժողովուրդը հույսն ու հավատը կորցրած իր ազգային մտավորական-քաղաքական էլիտայից, ինքն է արմատական փոփոխությունների առաջնորդության նախաձեռնություն ստանձնել։ Հավանաբար հասկանում է, ժողովրդական այն իմաստության փիլիսոփայությունը, որ իր հուսալի հենարանը նախևառաջ իր երկու ուսերն են, որոնց վրա միայն կարող է ամուր հենվել, իր փրկության ու գոյատևման հույսը նախևառաջ իր հետ կարող է կապել։ Հասկանում է, որ Հայաստանը ոտքի կկանգնի ու այս հորձանուտից, այս խայտառակությունից դուրս կգա հայության ներուժով միայն։ Գերմանիայի կայսր Վիլհելմ Երկրորդն էլ կարծես հայության այս վիճակի համար է ասել, որ. «Հայ ժողովուրդը դեռ երկար կշարունակի մնալ այս խղճուկ վիճակում, քանի դեռ չի գիտակցել, որ իր դժբախտություններն իր մեջ պետք է փնտրի»: «Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից», - իր ժողովրդին պատգամել է Զորավար Անդրանիկը։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գյումրիում պնևմատիկ ատրճանակից կրակել են դաջվածքներ անող տղամարդու աչքին Զավեշտների ու պարադոքսների երկրի վերածված` Հայաստանս...ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՁյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմԱվինյանի միլիոնները. ինչպես է հարստացել քաղաքապետը. հետաքննությունԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂԱՑԱ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԽափանվել է ChatGPT համակարգը.Արսեն Լեվոնյանը մանրամասներ է ներկայացնումՇնորհակալություն երկրպագուներին. Սպերցյան «ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼԻՍ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆՄտածեք՝ որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից. Հայր Զաքարիա Այս արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար. Իշխան Սաղաթելյան Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից ու ոտքի կանգնել հայության ներուժով...320 000-ի մետաղադրամներ են գողացել ավտոլվացման կետից Սաստիկ բքի պատճառով Լուսաղբյուրից մինչև Ջաջուռի ոլորաններ ճանապարհահատվածը փակ է Հույս ունեմ, որ 2026-ը կլինի որոշիչ եւ կարեւոր տարի մեր ազգի, մեր պետականության եւ ինքնության համար. ՄովսիսյանԼսե՛ք, Եվրոպայի ոչ մի խոսքին չպետք է հավատալ. Վլադիմիր Պետրոսյանի վերջին հարցազրույցը «Իրավունք»-ինԴավաճանությունը` որպես բոլոր ժամանակների մարդկային արատներից ամենանողկալին ու ամենաստորագույնը...2026 թ.-ի ԱԺ ընտրությունների բրենդն ազգային, իրական էլիտայի ծաղկաբույլը կարող է լինել. Հայկ ՂազարյանԳյումրիում կրակել են հայտնի դաջվածքներ անողի աչքին. վարույթ է նախաձեռնվելԱՌԱՏ ՁՅՈՒՆ, ԲՈՒՔ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված