Սկսվում է Տու-214 ուղևորատար ինքնաթիռի սերիական արտադրությունը
ՀասարակությունՏու-214 ուղևորատար ինքնաթիռների սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել բոլոր տեխնիկական վերջնական փոփոխությունների ավարտից հետո՝ 2026 թվականին։ Այդ մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը՝ РИА Новости-ին տված մեկնաբանությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տու-214-ը դարձել է առաջին ներմուծումներից անկախ ռուսական ուղևորատար ավիալայները, որը ստացել է Ռոսավիացիայի պաշտոնական հավանությունը։ Այդ քայլը դիտարկվում է որպես առանցքային նախապայման՝ ինքնաթիռների արտադրության ծավալների մեծացման և ներքին ավիաընկերություններին մատակարարումների մեկնարկի համար։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

