Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբից Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Մոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդը Ամերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվել Մոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունը Վեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿ Հանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York Times Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)

Թրամփն արդեն ստիպված է գնալ ռեալ գործողությունների

Միջազգային

Ի­հար­կե, 2026թ.-ի հա­մար բո­լոր հիմ­նա­կան սպա­սե­լիք­նե­րը, այդ թվում՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված, մնում է մե­ծա­պես կախ­ված այն գլո­բալ զար­գա­ցում­նե­րից, ո­րոնք այս պա­հին կան ԱՄՆ-­Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-Եվ­րո­պա հար­թա­կում, եւ ո­րի տե­սա­նե­լի բախ­ման կի­զա­կե­տը դեռ մնում է ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը:

Թ­րամ­փը, թեեւ մեծ սպա­սե­լիք­ներ ու­ներ, որ մին­չեւ Սուրբ ծնունդ (կա­թո­լի­կա­կան) կհաս­նի ուկ­րաի­նա­կան հար­ցով խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի, բայց դա չի­րա­կա­նա­ցավ: Խո­շոր հաշ­վով, սա կա­րե­լի է հա­մա­րել Թ­րամ­փի «տար­վա ձա­խո­ղու­մը». դեռ ան­գամ նա­խա­գա­հի պաշ­տո­նը չստանձ­նած, խո­սում էր մի քա­նի օ­րում ուկ­րաի­նա­կան հար­ցը լու­ծե­լուց: Հե­տո՝ մի քա­նի ամ­սում, հի­մա ձա­խող­վեց նաեւ տար­վա վեր­ջին խոս­տու­մը: Հի­մա նոր ժամ­կետ­ներ են նշում՝ հուն­վա­րի մին­չեւ 20-ը, ե­րեք ա­միս եւ այլն: Բայց ոչ մի ռեալ սպա­սե­լիք ան­ցած բո­լոր ձա­խո­ղում­նե­րից հե­տո չկան:

Ա­վե­լին, Զե­լենս­կին հենց Սուրբծննդյան շե­մին ներ­կա­յաց­րեց 20 կե­տա­նոց ինչ-որ փաս­տա­թուղթ՝ փոր­ձե­լով ցույց տալ, որ այն հենց նույն փաս­տա­թուղթն է, ո­րը քննար­կում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ: Սա­կայն գրե­թե ան­մի­ջա­պես ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յու­նե­րը սկսե­ցին խո­սել, որ դա նրա անձ­նա­կան, ա­վե­լի ճիշտ` գլո­բա­լիստ­նե­րի` MI-6-ում կազմ­ված եւ փո­խան­ցած տար­բե­րակն է: Եվ փաս­տը, որ դա ներ­կա­յաց­վեց հենց Թ­րամ­փի նշած վերջ­նա­ժամ­կե­տի՝ Սուրբծննդյան շե­մին, ԱՄՆ-ին ուղղ­ված մար­տահ­րա­վե­րի տպա­վո­րութ­յուն թո­ղեց:

­Սա­կայն ի­հար­կե, խնդի­րը միայն դա չէ: «Երբ Զե­լենս­կին նա­խօ­րոք տա­րա­ծում է ա­պա­տե­ղե­կատ­վութ­յուն, ո­րը, ըստ էութ­յան, փոր­ձում է խա­թա­րել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը եւ ռուս­նե­րին հրա­պա­րա­կա­յին դաշ­տում դնել խա­ղա­ղութ­յան ձա­խո­ղո­ղի վի­ճա­կում»,- գրում է ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը: Ա­պա ա­վե­լաց­նում. «Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեմ էին նման բան հրա­պա­րա­կե­լուն, բայց դա պա­հան­ջո­ղը գլո­բա­լիստ­ներն էին, ո­րոնք հե­տապն­դում են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը խա­փա­նե­լու նպա­տակ»։

­Բանն այն է, որ Զե­լենս­կու ներ­կա­յաց­րած փաս­տա­թուղթն «ռուս­ներն ան­գամ չեն քննար­կի»: Դ­րա մի քա­նի կետ նախ­կի­նում էլ միան­շա­նակ մերժ­վել է: Նախ, Զա­պո­րո­ժիեի ա­տո­մա­կա­յա­նի մա­սին կե­տը, ո­րը Զե­լենս­կին ներ­կա­յաց­նում է վի­ճե­լի, թե ա­մե­րի­կա­ցի­ներն ա­ռա­ջար­կում են1/3 մա­սով այն բա­ժա­նել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ուկ­րաի­նա­յի մի­ջեւ, իսկ Կիե­ւը` 50-50 տո­կո­սով` ԱՄՆ-ի եւ Ուկ­րաի­նա­յի: Այն դեպ­քում, երբ ա­տո­մա­կա­յա­նը ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ է, եւ ոչ մե­կին ո­րե­ւէ բան տալ չեն պատ­րաստ­վում: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը մնում է տա­րածք­նե­րի հար­ցը. Զե­լենս­կու տար­բե­րա­կով` պետք է ոչ միայն ՌԴ կազմ վերց­ված չորս մար­զե­րում կանգ առ­նել շփման գծում, այլ մյուս մար­զե­րից` Սու­մից, Խար­կո­վից եւ Դ­նեպ­րո­պետ­րովս­կից  ռուս­նե­րը պետք է զոր­քե­րը հա­նեն: Իսկ սա այն է, ին­չը Մոսկ­վան ի սկզբա­նե է մեր­ժել: Եվ այս­պես շա­րու­նակ:

Արդ­յուն­քում, ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը եզ­րա­կաց­նում է. «Զե­լենս­կուն պա­տե­րազ­մի հա­մար գու­մար են խոս­տա­ցել: Այ­սինքն, հի­մա հիմ­նա­կան խնդիր է դար­ձել բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձա­խո­ղե­լը` աշ­խա­տե­լով հնա­րա­վո­րինս մե­ղա­վո­րութ­յու­նը թող­նել ռուս­նե­րի վրա: Բայց ե­թե Կիե­ւում դրան հա­վա­տում են, հենց դա է նրանց մե­ծա­գույն մո­լո­րութ­յու­նը: Ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րա­կա­նում շատ լավ են հաս­կա­նում, թե ով է բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձա­խո­ղող կող­մը, ո­րի մա­սին քա­նիցս նաեւ միան­շա­նակ հայ­տա­րա­րութ­յուն­ներ են ա­րել:

Այս­պի­սով, ե­թե ԱՄՆ-ն­ ու­զում է կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը եւ հիմ­նա­կան հնա­րա­վո­րութ­յու­նն­երը տե­ղա­փո­խել չի­նա­կան ուղ­ղութ­յուն, ա­պա պետք է կա­րո­ղա­նա դիր­քե­րից հե­ռաց­նել բրի­տա­նա­կան կա­յուն վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող Զե­լենս­կի-Եր­մակ զույ­գին՝ փո­խա­րի­նե­լով սե­փա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող մե­կով: Այ­լա­պես, այն ֆի­նան­սա­վոր­մամբ, ո­րը խոս­տա­ցել է Եվ­րո­պան, Զե­լենս­կին կկա­րո­ղա­նա պա­տե­րազմն առն­վազն 2026թ.-ին շա­րու­նա­կել: Ճիշտ է՝ ա­ս­տի­ճա­նա­բար հետ քաշ­վե­լով, նոր տա­րածք­ներ հանձ­նե­լով, սա­կայն այդ մի­ քիչ այս, մի քիչ այն կող­մը Վա­շինգ­տո­նի հա­մար խո­շոր նշա­նա­կութ­յուն չու­նի:

­Սա­կայն հնա­րա­վոր է հա­մար­վում նաեւ Թ­րամ­փի «գոտ­կա­տե­ղից ներ­քեւ» քայ­լը: Այն է՝ այ­ցե­լութ­յուն Մոսկ­վա, ռուս­նե­րի հետ երկ­կողմ տնտե­սա­կան նա­խագ­ծե­րի մա­սին փաս­տաթղ­թե­րի ստո­րագ­րում: Եվ այն, որ այս փու­լում Թ­րամ­փի ու­շադ­րութ­յու­նը վե­րա­դար­ձավ Գ­րելան­դիա­յի վրա, հենց նշված սցե­նա­րի օգ­տին է խո­սում: Այն է՝ ռուս-ա­մե­րիկ­յան հնա­րա­վոր խո­շոր գոր­ծարք­նե­րի թվում են  արկ­տի­կա­կան ուղ­ղութ­յամբ ծրագ­րե­րը: Իսկ Գ­րելան­դիան վերց­նե­լով, դա նշա­նա­կում է արկ­տի­կա­կան ուղ­ղութ­յամբ վե­րահս­կո­ղութ­յան էա­կան ընդ­լայ­նում:

­Բայց մյուս կող­մից էլ, սրվում է նաեւ նե­րա­մե­րիկ­յան հա­կա­մար­տութ­յու­նը: Այդ թվում՝ սպաս­վող Կոնգ­րե­սի մի­ջանկ­յալ ընտ­րութ­յուն­նե­րը կա­րող են խնդիր դառ­նալ Թ­րամ­փի հա­մար՝ ամ­բող­ջա­կան իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հետ կապ­ված: Իսկ կորց­նե­լու դեպ­քում նոր խնդիր­նե­րի պա­կաս, ի­հար­կե, չի ու­նե­նա­լու:

Այ­սինքն, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ է մնում, որ ար­դեն տա­րեսկզ­բից պետք է փոր­ձի կտրուկ սրել ճնշու­մը Կիե­ւի վրա, այդ թվում՝ խա­ղի մեջ դնե­լով Մոսկ­վա­յի հետ սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնա­լու խա­ղա­թուղ­թը: Եվ եթե դա շատ կարճ ժամանակում չավարտվի խաղաղության պայմանագրով, ապա Մոսկվայի հետ Վաշինգտոնի սեպարատ համաձայնության տարբերկը դառնում է ամենագավանականը: Գու­մա­րած, ար­դեն իսկ Եվ­րո­պա­յի նկատ­մամբ սկսված ճնշում­ներն են թափ հա­վա­քել, բա­նը հա­սել է նրան, որ ո­րոշ եվ­րո­պա­ցի­նե­րի նկատ­մամբ, ինչն ան­նա­խա­դեպ է, ԱՄՆ-ը պատ­ժա­մի­ջոց­ներ է կի­րա­ռել, եւ այդ ցան­ցը խոս­տա­նում է կտրուկ ընդ­լայ­նվել:

­Մի խոս­քով, գա­լիք տար­վա ա­ռա­ջին իսկ օ­րե­րից այս ծայ­րա­հեղ սրված պայ­քա­րը մնա­լու է` որ­պես գլո­բալ օ­րա­կարգ թե­լադ­րող ուղ­ղութ­յուն: Ի՞նչ արդ­յու­նա­վե­տութ­յամբ, դժվար է ա­սել. բախման մեջ են իրար չզիջող գլոբալ ուժեր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբիցԻնչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումըՄոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդըԱմերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվելՄոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունըՎեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎՀանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York TimesԻրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված