Չնետե՛ք աղբը Ամանորի նախօրեին, սեղանին ձիու միս չմատուցեք․ Ի՞նչ չեք կարող անել Ամանորի գիշերը Գիտնականները արհեստական ​​ինտելեկտի մեջ բացահայտել են «ալգորիթմական շիզոֆրենիա» Մոսկվայում 91-ամյա խանդոտ «Օթելլոն» փորձել է սպանել 45-ամյա սիրեցյալին Ռուսաստանը կտրում է Ուկրաինա-Լեհաստան ռազմավարական երկաթուղին. Ուկրաինացի փորձագետ Թրամփը շտապել է սառեցնել Զելենսկու գերլավատեսական հույսերը խաղաղության մասին «Օրեշնիկը» այժմ ունակ է արդյունավետորեն հարվածել ամբողջ Եվրոպային. Reuters ԱԴԾ-ն հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի դավաճան աշխատակցի ձերբակալության տեսանյութը Ռուսական բանակը ողջ գիշեր եւ առավորյան ծանր հարվածներ է հասցրել Կիեւին Թրամփն արդեն ստիպված է գնալ ռեալ գործողությունների 2026Թ.-ին առաջնային տեղում է լինելու կոմունիկացիաների թեման

2026Թ.-ին առաջնային տեղում է լինելու կոմունիկացիաների թեման

Վերլուծություն

Այս­պի­սով, ինչ­պես ա­սում է Ի­տա­լիա­յի վար­չա­պետ տի­կին Մե­լո­նին, թեեւ «2025-ը դժվար տա­րի էր», բայց հեչ դարդ չա­նեք՝ «Քա­նի որ հա­ջորդ տա­րին շատ ա­վե­լի վատ է լի­նե­լու»։ Մի­գու­ցե ի­տա­լու­հին այդ հայ­տա­րա­րութ­յան պա­հին իր սի­րած «ազ­դե­ցութ­յան տակ» է ե­ղել: Բայց ան­կախ դրա­նից, այն, ին­չի մա­սին նա խո­սում է, Հա­յաս­տա­նի հա­մար կա­րե­լի է 100 տո­կո­սա­նոց ի­րո­ղութ­յուն հա­մա­րել:

­Թե մեր երկ­րի ներ­սում գա­լիք տա­րի ինչ է լի­նե­լու, հաս­կա­նա­լի է, հիմ­նա­կա­նում կախ­ված է մեկ հար­ցից՝ Նի­կոլն ու նի­կո­լիզ­մը 2026թ.-ին կկա­րո­ղա­նա՞ն վե­րար­տադր­վել: Բայց ինչ վե­րա­բերում է Հա­յաս­տա­նի շուրջ ծա­վալ­վող քա­ղա­քա­կան մթնո­լոր­տին, ա­պա այս­տեղ, թե­րեւս Նի­կո­լը ո­րո­շա­կի դեր ու­նի, սա­կայն գա­լիք տար­վա հիմ­նա­կան զար­գա­ցում­ներն ա­մե­նե­ւին էլ այդ գոր­ծո­նով չէ, որ պայ­մա­նա­վոր­վե­լու է:

Ի՞նչ ի­րո­ղութ­յու­ններ կա­րող են ստեղծ­վել 2026թ.-ին մեր տա­րա­ծաշր­ջա­նի հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րի մի­ջեւ, դա է, որ պայ­մա­նա­վո­րում է ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ` տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար եկող տա­րին: Ու, ըստ ա­մե­նայ­նի, ոչ միայն 2026թ.-ը. ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք զար­գա­ցան այս տա­րի եւ նույն դի­նա­մի­կա­յով շա­րու­նակ­վե­լու են նաեւ 2026թ.-ին, ակն­հայ­տո­րեն հա­սել են հան­գու­ցա­լուծ­ման փու­լին: Այն է՝ ինչ ու­նե­ցանք 2026թ.-ին, թե­րեւս կպայ­մա­նա­վո­րի ա­ռա­ջի­կա մի քա­նի տաս­նամ­յակ­նե­րում տա­րա­ծաշր­ջա­նի եւ մեր երկ­րի ա­պա­գան:
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Այս­պի­սով, ի՞նչ ու­նենք այս պա­հին: 2025թ.-ին հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում նկատ­վե­ցին հիմ­նա­կան այս զար­գա­ցում­նե­րը: Ա­ռանց­քա­յին ի­րա­դար­ձությ­ուն­նե­րից մե­կը, ինչ խոսք, ան­ցած տա­րե­վեր­ջից սկսված ռուս-ադր­բե­ջա­նա­կան սրա­ցում­ներն էին, ո­րոնք ար­դեն այս տա­րի մի պահ հա­սան բա­ցա­հայտ թշնա­մութ­յան աս­տի­ճա­նի: Այն կար­գի, որ օ­րի­նակ Ուկ­րաի­նա­յում (եւ ոչ միայն) ադր­բե­ջա­նա­կան ակ­տիվ­նե­րը դար­ձան ռու­սա­կան ռազ­մա­կան թի­րախ­ներ: Սկս­վեց զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում Ռու­սաս­տա­նում ադր­բե­ջա­նա­կան կա­պի­տա­լի եւ դիաս­պո­րի ա­ռանց­քա­յին ան­դամ­նե­րի վրա, իսկ ռու­սա­կան քա­րոզ­չա­կան դաշ­տում Բաք­վին սկսե­ցին վե­րագ­րել թշնա­մու կեր­պար: Բաք­վի հա­մար դա նշա­նա­կում էր ուկ­րաի­նաց­ման ռեալ վտանգ, ո­րը պատ­ճառ դար­ձավ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նոր­մա­լաց­նե­լու փոր­ձե­րի հա­մար: Արդ­յուն­քը հոկ­տեմ­բե­րի 9-ին Դու­շան­բեում կա­յա­ցած Պու­տին-Ա­լիեւ հան­դի­պումն էր:

­Դեռ այդ հան­դի­պու­մից ան­մի­ջա­պես հե­տո կար են­թադ­րութ­յուն, որ քննարկ­ված հար­ցե­րի մեջ հիմ­նա­կան տե­ղե­րից մե­կում է ե­ղել մեր տա­րա­ծաշր­ջա­նում կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գե­րի վե­րա­գոր­ծարկ­ման թե­ման: Եվ այն, որ դրա­նից հա­զիվ 10 օր անց՝ հոկ­տեմ­բե­րի 21-ին, Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց դե­պի Հա­յաս­տան բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը բա­ցե­լու մա­սին, իսկ դրա­նից մի քա­նի օր հե­տո ե­կավ ռու­սա­կան ցո­րե­նով ա­ռա­ջին գնաց­քը, շատ ա­վե­լի պարզ հու­շում դար­ձավ, թե այդ գոր­ծըն­թա­ցի ի­րա­կան հիմ­քե­րը որ­տեղ են: Ու հաշ­վի առ­նե­լով նաեւ Փա­շին­յա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը՝ Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ տա­նող եր­կաթ­ու­ղա­յին հատ­ված­նե­րի վե­րա­գործ­արկ­ման անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, ինչ­պես նաեւ Պու­տի­նի ար­ձա­գան­քը՝ նա­խօ­րեին Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած Նի­կո­լի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, կա­րե­լի է ա­սել, որ խոսքն ի­րոք մասշ­տա­բա­յին գոր­ծըն­թա­ցի մա­սին է:

­Միայն թե Ա­լիե­ւը վեր­ջին պա­հին Պե­տեր­բուրգ չմեկ­նեց, ո­րը տա­նում է այն են­թադ­րութ­յա­նը, որ կան ճնշում­ներ, եւ նա կա­րող է «թռնել» Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից: Սա, ի­հար­կե, միան­գա­մայն հնա­րա­վոր է: Բայց նաեւ, Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երից Ա­լիե­ւի դուրս գա­լը կնշա­նա­կի ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­դարձ այդ հան­դիպ­մա­նը նա­խոր­դած մա­կար­դա­կի, կրկնենք, գրե­թե բաց թշնա­մութ­յան: Ան­կաս­կած, սա կա­րող է լոն­դոն­յան տիկ­նի­կա­վար­նե­րի նա­խընտ­րե­լի սցե­նա­րը լի­նել: Բայց մյուս կող­մից էլ ա­սել, թե ԱՄՆ-ի հետ հա­կա­մար­տութ­յան մեջ մտած եւ բա­զում ներ­քին խնդիր­ներ ու­նե­ցող Բ­րի­տա­նիան Բաք­վում ու­նի այն նույն ազ­դե­ցութ­յու­նը, որն ու­ներ թե­կու­զեւ մեկ տա­րի ա­ռաջ, թե­րեւս սխալ կլի­ներ: Ա­մեն դեպ­քում, ադր­բե­ջա­նա­կան է­ներ­գե­տի­կա­յի ուղ­ղութ­յամբ ռու­սա­կան ռազ­մա­կան հար­ված­նե­րը պետք է որ Բաք­վի հա­մար հու­շում դառ­նա­յին, որ ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­նե­րում նա ա­ռա­վե­լա­գույ­նը կա­րող է գլո­բա­լիս­տա­կան Եվ­րո­պա­յից ակն­կա­լել այն օգ­նութ­յու­նը, ո­րը ստա­նում է Ուկ­րաի­նան: Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով Եվ­րո­պա­յի հետ սահ­ման­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը: Իսկ մյուս կող­մից, Թուր­քիան թեեւ մնում է դաշ­նա­կից, բայց մեծ հարց է՝ կգնա՞ Մոսկ­վա­յի հետ բաց հա­կա­մար­տութ­յան. քիչ հա­վա­նա­կան է: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ հա­րավ­կով­կաս­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը, վեր­ջին հաշ­վով, նաեւ Ան­կա­րա­յի շա­հե­րին է հա­մա­հունչ: Այս հիմ­նա­կան գոր­ծոն­նե­րը հաշ­վի առ­նե­լով` ա­սել, թե Բա­քուն կգնա Մոսկ­վա­յի հետ նո­րից հա­րա­բե­րութ­յու­ննե­րը փչաց­նե­լու ուղ­ղութ­յամբ՝ դուրս գա­լով այն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի դաշ­տից, ո­րը ձե­ւա­վոր­վեց Դու­շան­բեում, քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ է թվում:

­Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ Սանկտ Պե­տեր­բուրգ Ա­լիե­ւի չմեկ­նե­լուց ար­դեն ըն­դա­մե­նը մեկ-եր­կու օր անց Պու­տինն Ա­լիե­ւի հետ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ, ո­րը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վեց միան­գա­մայն դրա­կան լույ­սի տակ: «Հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում Վ­լա­դի­միր Պու­տի­նը շնոր­հա­վո­րել է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ Իլ­համ Ա­լիեւին ծննդյան օր­վա կա­պակ­ցութ­յամբ։ Ն­րանք վե­րա­հաս­տա­տել են ի­րենց փո­խա­դարձ հանձ­նա­ռութ­յու­նը՝ հա­մա­կող­մա­նիո­րեն ամ­րապն­դե­լու ռուս-ադր­բե­ջա­նա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եւ պայ­մա­նա­վոր­վել են շա­րու­նա­կել անձ­նա­կան շփում­նե­րը։ Զ­րույ­ցին, ո­րն ըն­թա­ցել է ջերմ եւ բա­րե­կա­մա­կան, միա­ցել է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիեւան…»,- աս­վում է Կ­րեմ­լի պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան մեջ:

ՌԴ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՉՔԱԹՈՂ ԱՆԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ

Այս­պի­սով, են­թադ­րե­լի է, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման թե­ման գա­լիք տա­րի մեր տա­րա­ծաշր­ջա­նի հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րից մեկն է լի­նե­լու: Ընդ ո­րում, ո­րոշ նա­խան­շան­ներ գա­լիս են հու­շե­լու, որ խոս­քը ոչ միայն ադր­բե­ջա­նա­կան, այլ նաեւ վրա­ցա­կան ուղ­ղութ­յան մա­սին է լի­նե­լու, ա­վե­լի կոնկ­րետ՝ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու: Ի­րո­ղութ­յունն այն է, որ Վ­րաս­տա­նը ներ­կա պա­հին ակ­տի­վո­րեն վե­րա­կա­ռու­ցում է դե­պի Ռու­սաս­տան տա­նող ավ­տո­մայ­րու­ղի­նե­րը, կա­ռու­ցում է նոր ճա­նա­պարհ: Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, Վ­րաս­տա­նում ար­դեն գոր­ծում է ռու­սա­կան նավթ վե­րամ­շա­կող գոր­ծա­րան՝ միան­գա­մայն լուրջ՝ տա­րե­կան նա­խագ­ծա­յին մոտ 4 մի­լիոն տոն­նա նավ­թի վե­րամ­շակ­ման հնա­րա­վո­րութ­յամբ: Ն­ման զար­գա­ցում­նե­րը տա­նում են նրան, որ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղին Թ­բի­լի­սիի հա­մար սկսում է ոչ միայն տնտե­սա­կան ա­ռու­մով նպա­տա­կա­հար­մար, այլ նույ­նիսկ՝ պար­տա­դիր անհ­րա­ժեշ­տութ­յուն դառ­նալ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով քա­ղա­քա­կան կող­մը. ե­թե հան­կարծ ի­րոք գոր­ծեն Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նին կա­պող գծե­րը, եւ աբ­խա­զա­կան ու­ղին մնա փակ, ա­պա լո­գիս­տիկ տե­սանկ­յու­նից դա Վ­րաս­տա­նի հա­մար բա­վա­կա­նին լուրջ հար­ված է դառ­նում:

Ա­մեն դեպ­քում այն, որ Մոսկ­վան ար­դեն պար­զա­պես ստիպ­ված է կենտ­րո­նա­նալ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յան վրա՝ չսպա­սե­լով ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան ա­վար­տին, խոս­տո­վա­նում են ան­գամ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րը, այդ թվում՝ Կ­րեմ­լին մոտ գտնվող: Փաստն այն է, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի այս մոտ 4 տա­րի­ներն ար­դեն նկա­տե­լիո­րեն թու­լաց­րել են Մոսկ­վա­յի դիր­քե­րը հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում, եւ հե­տա­գա ըն­թաց­քին չհե­տե­ւե­լը կա­րող է հասց­նել այն ան­դառ­նա­լիութ­յան կե­տին, ո­րի դեպ­քում ուկ­րաի­նա­կան սցե­նա­րը կդառ­նա դիր­քե­րը վե­րա­կանգ­նե­լու միակ տար­բե­րակ:

«Ա­ռա­ջին հեր­թին սա վե­րա­բե­րում է Հա­րա­վա­յին Կով­կա­սին։ Տա­րա­ծաշր­ջանն ամ­բող­ջութ­յամբ դուրս է ե­կել Մոսկ­վա­յի ազ­դե­ցութ­յու­նից։ 2003 թվա­կա­նին ա­ռա­ջին ան­գամ կորց­նե­լով Վ­րաս­տա­նը, Կ­րեմ­լը կորց­րեց նաեւ Հա­յաս­տա­նը, իսկ հի­մա՝ Ադր­բե­ջա­նը…»,- ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը՝ նշե­լով նաեւ, որ դրա հե­տե­ւան­քը դառ­նում է խնդիր­նե­ր նաեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում:

­Բա­ցի այդ, ըստ փոր­ձա­գե­տի, գա­լիք տա­րի. «Հա­րա­վա­յին Կով­կա­սը կդառ­նա այն վայ­րը, որ­տեղ Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րը կփոր­ձեն հրահ­րել այն, նման այն բա­նին, ինչ տե­ղի ու­նե­ցավ ա­վե­լի վաղ Ուկ­րաի­նա­յում»: Ընդ ո­րում, նաեւ սխալ հա­մա­րե­լով հույս­ը դնել միայն ռազ­մա­կան ռե­սուր­սի վրա՝ որ­պես վեր­ջին մի­ջոց. «Բո­լոր կող­մե­րից շրջա­պատ­ված լի­նե­լով հզոր խա­ղա­ցող­նե­րով՝ Մոսկ­վան չի կա­րող հույ­սը դնել նվա­զա­գույն դի­մադ­րութ­յան վրա ռազ­մա­կան բախ­ման դեպ­քում։ Ուկ­րաի­նա­կան դեպ­քը ցույց տվեց, որ մեր հա­կա­ռա­կորդ­նե­րը լուրջ են  եւ մ­տա­դիր են մեզ դի­մա­կա­յել «մինչեւ վերջ»։ Կ­րեմ­լի առջեւ ծա­ռա­ցած է դժվա­րին հարց՝ լու­ծել այն խնդիր­նե­րը, ո­րոնք Ռու­սաս­տա­նը պատ­մա­կա­նո­րեն լու­ծել է զին­վո­րա­կան­նե­րի հետ, բայց ար­դեն ոչ ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով։ Հա­կա­ռակ դեպ­քում հա­մա­կար­գը կբախ­վի ան­նոր­մալ թվով ռիս­կե­րի»:

­Լու­ծում­նե­րի տար­բե­րակ­նե­րից մեկն էլ, ի­հար­կե, քա­րոզ­չա­կան, էլ ա­վե­լի խոր­քա­յին՝ տնտե­սա­կան ին­տեգ­րա­ցիա­յի խո­րա­ցումն է, ո­րի հա­մար էլ ա­ռաջ­նա­յի­նը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի կար­գա­վո­րումն է: Խոս­քը կով­կաս­յան լո­գիս­տի­կա­յով ՌԴ-Ի­րան-Հնդ­կաս­տան կա­պու­ղու մա­սին է, ո­րից սպաս­վող ե­կա­մուտ­նե­րը հա­րավ­կով­կաս­յան երկր­նե­րի հա­մար կա­րող են նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի ի­մաստ ու­նե­նալ: Հաս­կա­նա­լի է նաեւ, որ լի­նե­լու է գլո­բա­լիս­տա­կան թե­ւից եւ հատ­կա­պես՝ Բ­րի­տա­նիա­յից ե­կող լուրջ դի­մադ­րութ­յու­ն: Ու, ըստ ա­մե­նայ­նի, հենց այս ամ­բողջ պայ­քարն էլ կլի­նի 2026թ.-ին սպաս­վող գոր­ծըն­թաց­նե­րի հիմ­քում:

Տես նաեւ https://t.me/iravunk/62614 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Չնետե՛ք աղբը Ամանորի նախօրեին, սեղանին ձիու միս չմատուցեք․ Ի՞նչ չեք կարող անել Ամանորի գիշերը Գիտնականները արհեստական ​​ինտելեկտի մեջ բացահայտել են «ալգորիթմական շիզոֆրենիա»Մոսկվայում 91-ամյա խանդոտ «Օթելլոն» փորձել է սպանել 45-ամյա սիրեցյալինՌուսաստանը կտրում է Ուկրաինա-Լեհաստան ռազմավարական երկաթուղին. Ուկրաինացի փորձագետ Թրամփը շտապել է սառեցնել Զելենսկու գերլավատեսական հույսերը խաղաղության մասին«Օրեշնիկը» այժմ ունակ է արդյունավետորեն հարվածել ամբողջ Եվրոպային. ReutersԱԴԾ-ն հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի դավաճան աշխատակցի ձերբակալության տեսանյութըՌուսական բանակը ողջ գիշեր եւ առավորյան ծանր հարվածներ է հասցրել ԿիեւինԹրամփն արդեն ստիպված է գնալ ռեալ գործողությունների2026Թ.-ին առաջնային տեղում է լինելու կոմունիկացիաների թեմանԹրամփի մերձավոր շրջապատը Ռուսաստանը համարում է բիզնեսի համար Էլդորադո. WSJՌուսները գրոհում են ռազմավարական նշանակության Տերնովատոեն. Զապորոժեում ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է (Քարտեզ)Դնեպրոպետրովսկի գլխավոր ռաբբիի կարծիքով, պատերազմը կավարտվի մինչև 2026թ. հունվարի 15-ը«Հրապարակ». Թուրքիան նոր պահանջներ է փոխանցել Հայաստանին«Փաստ». Փաշինյանն ինչո՞ւ «զադնի դրեց»«Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքըԳուլյայպոլեում ծայրահեղ ծանր վիճակ. Ուկրաինայի զինված ուժերի խոսնակՌուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարեց Ուկրաինայում հակամարտության շատ հնարավոր ավարտի մասինԶելենսկու և Թրամփի` կիրակի օրը նախատեսված հանդիպումը վկայում է համաձայնագրի վերջնական փուլի մասին. AxiosՍտեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված