«Օրեշնիկը» այժմ ունակ է արդյունավետորեն հարվածել ամբողջ Եվրոպային. Reuters
Միջազգային«Օրեշնիկը» այժմ ունակ է արդյունավետորեն հարվածել ամբողջ Եվրոպային, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը պնդում է, որ Ռուսաստանը Բելառուսի արևելքում գտնվող Կրիչևի նախկին ավիաբազայում տեղակայում է նոր միջուկային հզորությամբ ոչ միջուկային հիպերձայնային «Օրեշնիկ» հրթիռներ։
«Կա 90% հավանականություն, որ այնտեղ պատրաստվում են «Օրեշնիկ» շարժական արձակման կայանքների դիրքերը։ Արբանյակային տվյալները ցույց են տալիս ռազմավարական հրթիռային բազային բնորոշ օբյեկտների արագացված շինարարություն՝ հրթիռների առաքման համար պաշտպանված երկաթուղային ենթակառուցվածքներ և թաքնված մեկնարկային հարթակներ», - գրում է Reuters-ը։
Սա կարող է բարձրացնել Ռուսաստանի կարողությունը` հարվածելու ամբողջ Եվրոպայում թիրախներին:
Тес наеу https://t.me/iravunk/62610