Թրամփը շտապել է սառեցնել Զելենսկու գերլավատեսական հույսերը խաղաղության մասին
ՄիջազգայինԹրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ շտապել է սառեցնել Կիեւից եկող գերլավատեսական տարբեր հայտարարությունները սպասվող խաղաղության մասին: «Զելենսկին ոչինչ չունի, մինչև ես չհաստատեմ այն», - ասել է ԱՄՆ նախագահը։
Politico-ն հաղորդում է, որ Թրամփն այդքան էլ ոգևորված չէր Զելենսկու առաջարկած 20 կետանոց խաղաղության ծրագրով և չի շտապում աջակցել դրան։
«Նա ոչինչ չունի, մինչև ես չհաստատեմ այն։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ ունի նա», - ասել է Թրամփը։
Այնուամենայնիվ, նա վստահություն է հայտնել, որ այս կիրակի սպասվող հանդիպումը կարող է արդյունավետ լինել, նշում է հրատարակությունը։
«Կարծում եմ՝ նրա հետ ամեն ինչ լավ կընթանա։ Կարծում եմ՝ Պուտինի հետ էլ ամեն ինչ լավ կընթանա», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հույս ունի խոսել Ռուսաստանի առաջնորդի հետ «շուտով, հենց որ ցանկանա»։
Տես նաեւ https://t.me/iravunk/62606