Ռուսները գրոհում են ռազմավարական նշանակության Տերնովատոեն. Զապորոժեում ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է (Քարտեզ)
ՄիջազգայինԵրեկ հայտնի դարձավ, որ ռուսական ուժերը Զապորոժեի ճակատի արեւելյան թեւում գրավել են Կոսիվցևո բնակավայրը։ Այս գյուղի գրավումն էական է այնքանով, որ դրանով ռուսական ուժերը դուրս եկան Տերնովատոյեի հարավային թեւ: Ավելին,. ռուսական որոշ աղբյուրներ հայտնում են, որ Տերնովատոյեի հարավային մասերում արդեն մարտեր են ընթանում։
Սա, զուգորդված է դեպի Տերնովատոյեի հյուսիսային ծայրամասեր ռուսների առաջխաղացման հետ: Այն է` կիսաօղակում հայտնված Տերնովատոեն, ըստ ամենայնի, շատ արագ կանցնի ռուսական վերահսկողության տակ։
Գրավելով Տերնովատոեն, ռուսական ուժերը ստեղծում են ռազմավարական նշանակության պլացդարմ Գանչուր գետի աջ ափին` գետի երկայնքով ձգվող` այս ճակատում ուկրաինական վերջին կառուցված պաշտպանական համակարգի թիկունքում: Հաշվի առնելով, որ այս թեւի հարավում ուկրաինական կողմն ուր որ է, կկորցնի Գուլյայպոլեն:
Ըստ այդմ, որ միայն զրոյացվում է այդ պաշտպանական համակարգը, այլ նաեւ` ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ` սկսելով առաջանալ ողջ Զապորոժեի ճակատի հարավային գոտու, այդ թվում` Օրեխովոյի խմբի թիկունքում: Ըստ այդմ, նաեւ հնարավորություն ունենալով ընդառաջ շարժվել ճակատի արեւելյան թեւում մասշտաբային հարձակում իրականացվող ռուսական խմբավորմանը։
Տես նաեւ https://t.me/iravunk/62616
