Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)
ՄիջազգայինԶապորոժեի ճակատում «Վոստոկ» զորքերի խմբի զինվորները տեսանյութ են նկարահանել Ուկրաինայի զինված ուժերի զորքերի 106-րդ բրիգադի գումարտակի Գուլյայպոլեում գտնվող շտաբից, որը գտնվում է Սոբորնա փողոցի 52 հասցեում։
«Ուկրաինացիները այնքան արագ փախան, որ շտաբում թողեցին բոլոր գաղտնի սարքավորումները, քարտեզները, կապի համակարգերը, կրիչները, համակարգիչները և նույնիսկ բացված հեռախոսները»,- հայտնում է աղբյուրը։
Լուրը հաստատում են նաեւ ուկրաինական աղբյուրները. «Վերջին տարիներին առաջին անգամ Ռուսաստանի զինված ուժերը գրավեցին մեր գումարտակի հրամանատարական կետը Գուլյայպոլեում։ Այնտեղ մնում է չոչնչացված ողջ տեխնիկան, այդ թվում՝ կապի սարքավորումները և պահված տեղեկատվությունը»,- նշում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ներկա պահին ռւոսական ուժերն իրականացնում են Գուլյայպոլեի վերջնական գրոհը: Քաղաքի հյուսիսը եւ հարավը ռուսների վերահսկողության տակ է, եւ երկու ուղղությամբ հարձակում է ընթանում կենտրոն-արեւմտյան գոտու վրա: Ըստ ամենայնի, արդեն այսօր-վաղը Գուլյայպոլեն ամբողջությամբ կանցնի ռուսական վերահսկողության տակ:
