«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին «Սեւան» հյուրանոցի տարածքը տասնամյակներ առաջ սեփականաշնորհվել է բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին, որը հյուրանոցն ապամոնտաժեց, սակայն տեղում շինարարություն չիրականացրեց:
Մեր տեղեկություններով, այժմ տարածքը գործարարի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը։ Հայց է ներկայացվել դատարան` «Կարուսել իսթաբլիշմենթ» ընկերության դեմ, որի հիմնադիրը Մանուկյանն է։ Դատախազությունը պահանջում է դադարեցնել մոտ 4000 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։
Նշենք, որ այդ տարածքը կառուցապատելու հույսեր արթնացան, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Արմեն Սարգսյանը, որը շատ մտերիմ է Վաչե Մանուկյանի հետ, սակայն տարածքը մնաց անխնամ:
Դատախազությունը մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։ Ստանալուն պես կներկայացնենք:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝