Թրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով
ՄիջազգայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով.
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ բազմաթիվ անպետք մարդկանց, ովքեր սիրում էին Ջեֆրի Էպշտեյնին, նրան գումար էին տալիս, այցելում էին նրա կղզի, մասնակցում նրա երեկույթներին և կարծում, որ նա երկրի լավագույն տղան է: Միայն թե թողնեցին նրան, «ինչպես շանը», երբ իրավիճակը չափազանց «տաքացավ»: Կեղծ պնդումներով, որ նրա հետ ոչ մի կապ չունեն։ Նրանք վատ էին վերաբերվում նրան, չէին ճանաչում նրան, զզվելի մարդ էին անվանում: Իսկ հետո, իհարկե, մեղադրում էին նախագահ Դոնալդ Թրամփին, ով իրականում միակն էր, ով լքեց Էպշտեյնին՝ շատ առաջ, նախքան նրա նորաձև դառնալը։
Հիմա նույն անհաջողակները կրկին գործի են անցնում։ Միայն թե այս անգամ նրանց շատ ընկերներ, հիմնականում` անմեղները, մեծապես կտուժեն, և նրանց հեղինակությունը կարատավորվի։ Բայց, ցավոք, այդպիսին է կոռումպացված դեմոկրատական քաղաքականության իրականությունը։ Վայելեք այն, ինչը կարող է լինել ձեր վերջին Սուրբ Ծնունդը»։
Տես նաեւ https://t.me/iravunk/62577