Էվերեստը Հայաստան է եւ վերջ Մոսկվան Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալը Նիկոլի «գրպանը գցեց» Քաղաքական հայացքների դեմ ուղղված ճղճիմ հաշվեհարդար էր․ Գեւորգ Ստեփանյան Սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար․ Սուրենյանց Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ուղիղ չեն ասում՝ այսօր կո՞ղմ են ԼՂ-ի հայաստանին միացնելուն Շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբինյանը հո՞րն էլ է թշնամի համարում․ ԶԱՐՄԱՆՔ Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց Հաջորդը լինելու է Ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

2026 թվականի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնող ու իրեն արդեն վարչապետ երեւակայած ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ  հայտարարել է, թե քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են քաղաքական պայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա: Ահա այսպես է վերջինս արդարացնում իր նախաձեռնած «Միասնության թեւերի» թեւաթափ վիճակը: Բայց այստեղ զարմանալին այն է, որ ով-ով, բայց Թաթոյանը նախկիններից չպետք է խոսի, որովհետեւ ինքը դուբլ նախկին է՝ ե՛ւ նախկին իշխանությունների օրոք էր պաշտոնի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի օրոք: «Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։ Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը կվերընտրվի։ Թե բա՝ նրանք «նախկիններ» են։ Բա դուք ո՞վ եք,նախկին չե՞ք… Նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել, ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների… Մնացել էր դուք ասեիք պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ի՞նչ անեն», - միանգամայն դիպուկ հարցեր է բարձրացնում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ոչ պակաս ուշագրավ է այն, որ Շարմազանովի խոսքերը չմարսած ՊԵԿ նախկին նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆՆ է որոշել արձագանքել՝ իբրեւ «Միասնության թեւերի» միակ թեւութիկունք: «Եթե նպատակը իսկապես գործող իշխանության հեռացումն է, ապա պետք է պատրաստ լինել նաեւ տհաճ ճշմարտություններին», - եզրահանգել է թալանի ու կոռուպիցիայի մշտապես առանցքային դեր ունեցող կառույցի նախկին նախագահը՝ միայն թե այս անգամ սրբի դեմքով։ Անանյանի խոսքերն էլ ապշեցրել են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանին: «Անկախ նրանից` ով ինչ վերաբերմունք ունի այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ, պետք չի էլի, սենց մոռանալ` դուք ով եք եղել՝ մինչեւ հեղափոխությունը կամ առավելեւս հեղափոխությունից հետո: Դավիթ Անանյանը, ով էսօր սենց արագ ուզում է հեռանալ «նախկիններից», երեւի մոռացել է, որ ինքը 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Փաշինյանի օրոք՝ ՊԵԿ նախագահի: Շարմազանովին կարող է քաղաքական նման դասեր տալ մի մարդ, ով ոչ վաղ անցյալում գոնե չի աշխատել նույն «նախկինների» կառավարությունում, կամ եթե կուզեք ավելի վատ՝Փաշինյանի կառավարությունում: Այ սա է Անանյանի «տհաճ ճշմարտությունը»: Շատ վատ է, որ դեռ չկայացած եւ չճանաչված՝ արդեն փորձում են նման անհեռատես դիրք բռնել ընդդիմադիր դաշտում»:

Ի դեպ, այն, ինչ գրում էր «Իրավունք»-ը շատ ավելի վաղ, հիմա մամուլում նոր մանրամասներ են հայտնվում: Ըստ որոշ լրատվականների` Արման Թաթոյանի նախաձեռնությունը ֆինանսավորում են ռուսաստանյան շրջանակներ. ոչ միայն ազգակցական ԱՐԱՅԻԿ ԹԱԹՈՅԱՆԸ, այլեւ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ («Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերը) եւ ԿԱՐԵՆ ՏԱՏԻՆՑՅԱՆԸ (մոսկվաբնակ գործարար, կաթնամթերքի եւ օղու գործարանների սեփականատեր): Այո, Ռուսաստանում աշխատած փողերով ֆինանսավորում են մի քաղաքական ուժի, որը Հայաստանում արդեն իսկ դիրքավորվել է ամենաթունդ հակառուսականների հետ մի դաշտում: Վառ օրինակ՝ «Շանթ» դաշինքը: Պատահական չէ, որ բոլորովին վերջերս «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը զգուշացնում էր. «Ես շատ անուններ կարող եմ այսօր տալ, որ Ռուսաստանի հայերը աջակցել են այն մարդկանց, ովքեր բացահայտ, թե ոչ բացահայտ աշխատում են Արեւմուտքի վրա»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ