Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան

Մշակութային

Ավարտին է մոտենում 2025 թվականը, եւ ակամայից բոլորս փորձում ենք ամփոփել տարին՝ երբեմն շնորհակալ լինելով նրանից, երբեմն՝ դժգոհելով: Թե այն ինչպիսին էր երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻ համար, «Իրավունք»-ը պարզեց նրանից:

— Նկատել եմ, որ մնացյալ տարիների համեմատ՝ 2025-ն այնքան արագ եւ աննկատ անցավ: Ինձ մոտ դեռ ամառային-աշնանային տրամադրություն է: Մի տեսակ ժամանակը սկսել է շատ արագ ընթանալ: Մարդիկ շտապում են, սակայն երբեմն շտապելուց բազմաթիվ սխալներ են թույլ տալիս: Շտապելն այդքան էլ լավ չէ, պետք է մի քիչ երկար մտածել:

Ստեղծագործական շատ բուռն տարի էր 2025 թվականը՝ ե՛ւ համերգներ ունեցա շատ, ե՛ւ բարեգործական համերգների մասնակցեցի: Եղան նոր երգեր, որոնք արդեն հանդիսատեսի դատին եմ հանձնել: Շատ էի ցանկանում մինչ տարեվերջ մի քանի նոր ստեղծագործություն եւս հանձնել հանդիսատեսին, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց:

Հույս ունեմ, որ եկող տարին մեզ համար կլինի հայեցի եւ ժողովրդի համար` ծնունդով լեցուն տարի: Մեզ հիմա ծնունդներ շատ են պետք: Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն:

Ցանկանում եմ, որ 2026 թվականը մեր հայ ժողովրդի համար լինի առաջընթացի եւ վերելքների տարի: Հավատացե՛ք, մարդը որքան լավատես է լինում եւ նպատակ է դնում իր առջեւ ու գնում է իր նպատակի հետեւից, ապա այն իրականանում է: Առհասարակ, նպատակները սովորություն ունեն իրականանալու: Ես ցանկանում եմ, որ բոլորի բարի նպատակներն իրականանան 2026 թվականին: Թող որ հայ ազգը վերջնական վերականգնի իր ողնաշարն ու դիրքը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ