Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԼՈՃԱԾՆԵՐԻ ԼՈՒՍՏՐԱՑԻԱ
Ըստ քաղտեխնոլոգների` Ավինյանի` ճղճղոցով ընդդիմությանը լոճելու մեջ մեղադրելը ինքնաբնութագիր էր, որովհետեւ իր դրսեւորած վարքից անդին լոճվել հնարավոր չէ:
**
ՄՈՏԻՎԱՑԻԱ
(ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ, ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դռնակը բացեք, ներս գանք մենք, անուշ-անուշ կուտ տանք ձեզ:
**
КЛАСИКА
(ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ԴԺՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Ленинград, Ленинград!
Я еще не хочу умирать,
У меня еще есть адреса,
по которым найду голоса.
**
НУ ПОГОДИ
(ԱՋԱՓՆՅԱԿԻ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՈՒՂՂՎԵԼ ԵՆ 45 ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԻ ԳՆՄԱՆԸ. ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Осторожно, двери закрываются, следующая станция «Աջափնյակ»:
**
ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
(ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՂՅԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԿՆՈՋ` ՀԱՅՓՈՍՏԻ ՏՆՕՐԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեից հայտնում են, որ վերոնշյալ իրողություններում կոռուպցիոն դրսեւորումներ չեն գտել, քանի որ Կոնջորյան Հայկը սեփական ոսկե ձկնիկ ունի, որն էլ կատարում է իր եւ կնոջ կապրիզները:
**
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԻԿՈԼԻՆ
(ՇԻՇ ԲՌՆՈՂԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՔՊ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ` ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ-ի ԱԺ ցուցակում այնպես պետք է անենք, որ ո´չ շիշը վառվի, ո´չ էլ` քաբաբը։
**
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԻ ՍԽԵՄԱՆ` ԸՍՏ ՆԻԿՈԼԻ
Կառավարությունից հայտնում են, որ <<Շողակաթ>> հեռուստաընկերութան լուծարումից հետո` Հ-1ով Վեհափառի ամանորյա ուղերձի փոխարեն նիկոլականներին եկեղեցու անունից ուղերձով կդիմի իրենց սրտի սուրբ Նավասարդ Կճոյանը:
