Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Իրավական

2026 թվականին հաշված օրերեն մնացել ինչպես են ճանապարհում անցնող տարին հայտնի մարդիկ, ինչպիսի հույսերի եւ առաջնահերթություններով են պատրաստվում դիմավորել գալիք տարին։

Շարքը սկսում ենք հանրությանը հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍՍԱՐՅԱՆԻ  հետ, նախ հետաքրքրվելով անցնող տարվա ձեռքբերումներով.

- Անցնող տարին «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի համար եղել է իրավական պատասխանատվության, սկզբունքայնության և մասնագիտական դիմակայության տարի։ Գրասենյակը շարունակել է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով հիմնարար կարգախոսին․
«Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին»։

- Պարոն Բաղդասարյան, որո՞նք են եղել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները։

- Տարվա ընթացքում «ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ը ակտիվ գործունեություն է ծավալել՝ քրեական, քաղաքացիական,վարչական, սահմանադրական և միջազգային իրավունքի ոլորտներում։ Հատուկ կարևորություն է տրվել՝ քաղաքականացված և հանրային հետաքրքրություն ներկայացնող գործերին, գույքային իրավունքների պաշտպանությանն ու ապօրինի կալանքների վիճարկմանը, դատական ակտերի վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումների նախապատրաստմանը։

Տարին առանձնացել է նաև այն հանգամանքով, որ գրասենյակը հանդես է եկել իրավունքի գերակայության և փաստաբանի անկախության պաշտպանության դիրքերից՝
արձանագրելով իրավապահ և վարչական մարմինների կողմից թույլ տրված խախտումներ,
բարձրաձայնելով փաստաբանական գործունեության նկատմամբ ճնշման անթույլատրելիությունը։

 -Ինչպիսի՞ Մասնագիտական մոտեցում է որդեգրել ընկերությունը։

-«ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ի աշխատանքը բնութագրվել է՝ իրավական հիմնավորվածությամբ, դատական և սահմանադրական նախադեպերի կիրառմամբ, ՄԻԵԴ-ի պրակտիկայի ակտիվ ներգրավմամբ, իրավաբանական էթիկայի և պատասխանատվության բարձր նշաձողով։

Գրասենյակը շարունակել է հանդես գալ նաև որպես հանրային իրավական խոսքի հարթակ՝
մասնակցելով իրավաքաղաքական քննարկումներին,
ներկայացնելով մասնագիտական գնահատականներ
իշխանություն–եկեղեցի հարաբերությունների,
քաղաքական հետապնդումների,
խղճի և խոսքի ազատության հարցերի շուրջ։

Ամփոփելով խոսքս կարող ենք փաստել, որ «Լեվ Գրուպը»  մտնում է նոր տարի՝
ամուր մնալով օրենքին,
արդարությանը
և օրինապաշտ քաղաքացու գաղափարին։

Շնորհավեր Ամանոր ը Սուրբ Ծնունդ։
   ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ