Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.
«Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:
«Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:
Հրամանատարը վճռական է տրամադրված: Այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը:
Աշոտ Մինասյանը թե՛ որպես արցախյան պատերազմի լեգենդ, թե՛ որպես մտավորական, բացառիկ կերպար է: Ժամերով զրուցելուց հետո դժվարությամբ ես կարողանում նրան հրաժեշտ տալ:
Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:
Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում:
Ցավով եմ արձանագրում, որ այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ:
Այսպիսի վարքագիծը ոչ միայն բարոյական առումով է անթույլատրելի, այլև իրավական աբսուրդ է:
Վճռաբեկ դատարանը, Աշոտ Մինասյանի բողոքը թողնելով առանց քննության, փաստացի փակել է նրա պաշտպանական բոլոր հնարավորությունները, ինչի հետևանքով հրամանատարը 1 տարի 10 ամսով ազատազրկվել է:
Այսպիսի որոշումը ապօրինի է և ոչ իրավաչափ:
Վերջ պետք է դնել շինծու մեղադրանքներով մեր ամենից հայրենանվեր գործիչներին ազատազրկելու հանցավոր այս պրակտիկային:
Ամենօրյա բարձրաձայնումով և մեր համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակի, և մեր ընկերները հայտնվեն ազատության մեջ»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝