Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել
ՔրեականՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 5 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նշվում է, որ կալանավորվել են քրեական աստիճանակարգ կության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Աֆո» մականվամբ հայտնի՝ Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի՝ Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի՝ Գ.Հ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ՝ Ա.Հ.-ն և Վ.Բ.-ն: Նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- ասված է հաղորդագրության մեջ: