Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար
ՄիջազգայինՇնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար և խիստ ձախողվում են, գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական էջում։
«Մենք այլևս չունենք բաց սահմաններ, տղամարդիկ՝ կանանց սպորտում, տրանսգենդեր՝ բոլորի համար կամ թույլ իրավապահ մարմիններ։ Բայց մենք ունենք ռեկորդային ֆոնդային շուկա և տասնամյակների ընթացքում ամենացածր հանցագործության մակարդակ, գնաճ չկա և երեկվա դրությամբ՝ ՀՆԱ-ի 4.3% աճ՝ երկու միավորով ավելի, քան սպասվում էր։ Մաքսատուրքերը մեզ տվել են տրիլիոնավոր դոլարների աճ և բարգավաճում, ինչպես նաև ամենաուժեղ ազգային անվտանգություն, որը մենք երբևէ ունեցել ենք։ Մեզ կրկին հարգում են, հնարավոր է՝ այնպես, ինչպես երբեք։ Աստված օրհնի Ամերիկան»,- գրել է Դոնալդ Թրամփը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
