Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը
ՀասարակությունՄիլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը` Սուրբ Ծնունդը: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև աշխարհի մի շարք երկրների ուղղափառները, լյութերականները և բողոքական այլ ուղղությունների ներկայացուցիչներ:
Հիսուսը (Արաբերեն Իսա) իսլամի հարգված մարգարեներից է։ Հիսուսը մեջբերվում է Ղուրանում տասնվեց տարբեր հատվածներում: Ղուրանում հիշատակվում է, Հիսուսը ծնվեց կույս Մարիամից: Նաև նշվում է, որ Հիսուսը Սուրբ Ոգով ամրապնդվեց:
Ռուսական, սերբական, Երուսաղեմի և վրացական ուղղափառ եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:
Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
