«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ տեղի ունեցավ Փաշինյանի կողմից վաղուց և պաթոսով հայտարարված հարձակումը Մայր տաճարի վրա։ Տասը հոգևորական, որոնց ՔՊ-ն մեծ դժվարությամբ էր հավաքագրել (նույն այդ տասը. թիվը չի աճում՝ չնայած իշխանությունների տիտանական ջանքերին), ուժայինների ուղեկցությամբ եկան Մայր տաճար, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցում էր Սուրբ Պատարագ։ Քարոզչական ԶԼՄ-ների հայտարարություններին հակառակ, նրանց ոչ մի հավատացյալ չէր ուղեկցում. միայն տեսախցիկներից թաքնվող քաղաքացիական հագուստով ուժայիններ։ Վերջիններիս հովանու ներքո տիրադավները փորձեցին ինչ–որ բան գոռալ մեգաֆոնով, սակայն հավատացյալների բազմությունը, վանկարկելով «Հուդաներ», թույլ չտվեց նրանց խոսել։ Հավատացյալների ճնշման տակ սադրիչները ստիպված եղան նահանջել։ Այդ ամբողջ ընթացքում տաճարից անխափան հնչում էր Կաթողիկոսի ձայնը, որը մատուցում էր Պատարագը։
ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ այդ «ակտիվիստների» խմբին ուղղակիորեն անվանում են իշխանությունների պատանդներ, իսկ լրագրողները գտնում են ապացույցներ, որ այդ մարդիկ Փաշինյանի ինտրիգների մեջ ներքաշված են ոչ լիովին կամավոր։ Այսպես, պարզվել է, որ նրանցից ոմանց արգելված է Հայաստանից դուրս գալ (այդ թվում՝ Վազգեն Միրզախանյանին, որի ծառայության վայրը իրականում Բալթյան երկրներն են)։
Վերջին օրերին Սանկտ Պետերբուրգ ժամանելով՝ Փաշինյանը բախվեց հայ հավատացյալների հերթական բազմությանը, որը բողոքում էր նրա անօրինականություններից՝ Հայ եկեղեցու հանդեպ: Նրանք Նիկոլին բազմաթիվ հարցեր ունեին և հրավիրեցին հայկական եկեղեցի՝ զրույցի, սակայն Փաշինյանը խուսափեց այդ հանդիպումից։
Կանի՞ Փաշինյանը որևէ հետևություն այս դրվագից, որը բավականին հստակ ցույց է տալիս Ռուսաստանի դիրքորոշումն այն «քննարկման» հարցում, ցույց կտա ժամանակը, թեև հույսը քիչ է։
Այնուամենայնիվ, Փաշինյանի դիրքորոշումը հայոց պատմության վերաբերյալ շուտով բոլորովին կդադարի կարևորություն ունենալ. մոտենում է 2026 թվականը՝ ընտրությունների տարին, այն տարին, երբ հայ ժողովուրդը վերջապես կգտնի Փաշինյանի դեմ միջոց։ Փաշինյանի յուրաքանչյուր քայլով հայերը ավելի հստակ արտահայտում են իրենց բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ, և ոչ մի սուտ չի օգնի «Քաղաքացիական պայմանագրին»՝ ստանալ ձայներ։ Շատ շուտով Փաշինյանը, իր փորձերով՝ սպանել Եկեղեցին և հայ ինքնությունը, կհայտնվի անցյալում։ Եվ այդ ժամանակ Հայաստանի համար ծանր ժամանակները կավարտվեն, ինչպես արդեն շատ անգամ եղել է մեր պատմության մեջ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում