Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան
ՆերքաղաքականՏեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ գրանցվել է իմ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու թեկնածությունը։ Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը։
«Առաջիկայում այս հարթակում մանրամասն կներկայացնեմ կրկին Ազգային ժողովի պատգամավոր դառնալու թե՛ ընդհանուր քաղաքական առումով և թե՛ անձնական մոտիվացիաս որն է, այդ թվում՝ բուն պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթի մասով, որում կրկին հավակնում եմ ներգրավվել:
Եղե՛ք զգոն, հավասարակշիռ, սառնասիրտ, ուժեղ, տոկուն»։
