Ամերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվել Մոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունը Վեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿ Հանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York Times Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին

Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք ամիս է անցել։ Գրիգորյանի դուստրը հերթական հուզիչ խոսքերն է հղել հայրիկին։

«Երեք ամի է անցել պապ, և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին...

Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասաց.

-Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա պապայիս բան ասի…

Չեմ ուզում ուղղակի գիտակցել, որ սա է այն իրականությունը, որում մենակ ապրում ենք…

Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ, մեր անփոխարինելի պապա»,- գրել է Մարինե Գրիգորյանը։

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու  քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:

Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի՝  ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:

Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Հարությունյանը, ով կատարել է սպանությունները, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերն է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ամերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվելՄոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունըՎեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎՀանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York TimesԻրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված