Մոսկվայում պայթեցրել են ոստիկանների ավտոմեքենան. կա երկու զոհ (Տեսանյութ)
ՄիջազգայինՆոր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի նույն տարածքում, որտեղ պայթեցվել էր ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի ավտոմեքենան:
Յասենևայա փողոցում մեքենայի հերթական պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ։ Բնակիչները լսել են առնվազն երկու պայթյուն։
Նախնական տվյալներով, անհայտ անձը պայթուցիկը նետել է ճանապարհային ոստիկանության մեքենայի վրա, որը պայթել է։ Զոհվել է երկու ոստիկան։
Մոտակայքում գտնվող իրավապահ մարմինների աշխատակիցները վիրավորվել են. երկուսին շտապ հոսպիտալացրել են ծանր վիճակում։
«Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչներն ու դատաբժշկական փորձագետները, արտակարգ ծառայությունների հետ համատեղ, ուսումնասիրում են հանցագործության վայրը և վերանայում տեսահսկողության տեսագրությունները։ Շուտով կնշանակվեն մի շարք դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ բժշկական և պայթուցիկ նյութերի փորձաքննություններ», - հայտարարել է Քննչական կոմիտեն։
Տես նաեւ https://t.me/iravunk/62485
