Անկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ) Կազինոն շառ ա, շառ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կոֆե դնողների իշխանությունը ԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ» ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆ Կճոյանի առանձնատունը եւ 8000 քմ տարածքով հողամասը Արաբկիրում. Տեսանյութ Մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում. Новости-Грузия Թուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ Թրամփի վարչակազմը սկսել է համազգային արշավ՝ չեղյալ համարելու հազարավոր մարդկանց ապաստանի հայցերը

Կոֆե դնողների իշխանությունը

Վերլուծություն

Հայաստանյան ներքաղաքական կյանքը վերջին շրջանում ավելի ու ավելի է հիշեցնում ոչ թե պետական մտածողության, այլ սրճարանային ինտրիգների հարթակ, որտեղ որոշումները կայացվում են «սուրճ խմելու» ընթացքում, իսկ պատասխանատվությունը մնում է օդում կախված։ Եվ պատահական չէ, որ հենց «սուրճի» թեման դարձավ հերթական քաղաքական փոխհրաձգության առանցքը՝ այս անգամ Ռուբեն Ռուբինյան-Էդմոն Մարուքյան տանդեմում։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը, թե իբր Էդմոն Մարուքյանը մինչեւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, եթե խնդիրը դա է, ԼՀԿ նախագահի կողմից ոչ միայն հերքվեց, այլ վերածվեց քաղաքական վիրավորանքի՝ «իմ սուրճ դնողն է եղել» ձեւակերպմամբ։

Իրականում սա շատ ավելի խորքային երեւույթի արտացոլում է. իշխանության եւ «կիսաընդդիմության» հարաբերությունները վաղուց անցել են գաղափարական դաշտից եւ հայտնվել անձնական ծառայությունների, նեղ շրջանակների ու փոխադարձ կախվածությունների տիրույթում։

Մարուքյանը հայտարարում է, թե Ռուբինյանի բոլոր խոսքերը սուտ են, իսկ ինքը չի պատրաստվում արձագանքել «անլուրջ մարդու»: Բայց հենց այս հայտարարությունն էլ բացահայտում է քաղաքական դեգրադացիայի աստիճանը. երբ պետական այրերը միմյանց չեն հակադարձում գաղափարներով, փաստերով կամ ծրագրերով, այլ հիշեցնում են, թե ով ում սուրճն է դրել: Իսկ հասարակությունը մնում է առանց պատասխանների՝ ինչո՞ւ է երկիրն այս վիճակում։

ԻՍԿ Ո՞ՒՄ ՍՈՒՐՃ ԴՆՈՂՆ ԷՐ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

Այո՛, հարցն ավելի լայն է, քան մեկ փոխադարձ վիրավորանքը: Էդմոն Մարուքյանը, որը այսօր հանդես է գալիս որպես «թունդ ընդդիմադիր», քաղաքական հիշողության մեջ ամրագրված է բոլորովին այլ կերպ։ 2020 թվականի մայիսին նա Նիկոլ Փաշինյանի հետ «սուրճ էր խմում» եւ վստահեցնում, որ Արցախի հարցում որեւէ մտահոգիչ բան չկա։ Իսկ ընդամենն ամիսներ անց տեղի ունեցավ 44-օրյա աղետը, եւ որի պատասխանատվությունից Մարուքյանը հիմա փորձում է խուսափել՝ իրեն ներկայացնելով որպես արտաքին դիտորդ:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքի օրոք Մարուքյանը, Փաշինյանը եւ Արամ Զ. Սարգսյանը հանդես էին գալիս միացյալ գաղափարախոսությամբ.ԵԱՏՄ-ն սխալ էր, ՀԱՊԿ-ը՝ կասկածելի, իսկ Արցախի հարցում «փոխզիջում» բառը՝ վտանգավոր։ Ի՞նչ փոխվեց։ Մի՞թե գաղափարներն էին սխալ, թե՞ պարզապես իշխանության համն էր քաղցր։ Եվ եթե այսօր Մարուքյանը փորձում է համոզել, որ ինքն այլեւս կապ չունի նիկոլական քաղաքականության հետ, ապա պետք է բացատրի՝ ինչպե՞ս եղավ, որ նույն մարդը դարձավ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ կիսեց նրա քաղաքական պատասխանատվությունը։

ԵԼՔԸ ՄԵԿՆ Է՝ ՎԵՐՋ ԴՆԵԼ ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Ավելի հետաքրքիր է հետագա զարգացումների տրամաբանությունը։ ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսել էին Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց, իսկ վարչապետի թեկնածու առաջադրել հենց Մարուքյանին։ «Պատմական գործընթաց»՝ ինչպես ինքն է բնորոշում։ Բայց որքան էլ փորձեն դա ներկայացնել որպես նոր էջ, իրականում տեսնում ենք նույն հին սցենարը՝ վերահսկվող ընդդիմություն, ձայների փոշիացում եւ 2026-ին Փաշինյանի վերարտադրություն՝ արդեն կոալիցիոն փաթեթավորմամբ։

Սա է «կոֆե դնողների իշխանության» իրական էությունը. մարդիկ, որոնք տարիներ շարունակ սուրճ են խմել նույն սեղանի շուրջ, այսօր ձեւացնում են, թե իրար չեն ճանաչում, բայց քաղաքական հաշվարկներում շարունակում են մնալ նույն խաղի մասնակիցները։ Իսկ ժողովուրդն այլեւս չի հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա թիվ մեկ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ նրանց արբանյակ դարձած «նոր» դեմքերին։

Ելքը մեկն է. պետք է վերջ դնել սրճարանային քաղաքականությանը, անձնական վիրավորանքներին ու կեղծ տարանջատումներին։ Հայաստանը կարիք ունի նոր գաղափարախոսության, նոր ուժի եւ ամենակարեւորը՝ հիշողություն ունեցող քաղաքական գործիչների։ Որովհետեւ ով այսօր մոռանում է իր երեկվա խոսքը, վաղը նույն հեշտությամբ կմոռանա նաեւ երկրի շահը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Անկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ)Կազինոն շառ ա, շառ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԿոֆե դնողների իշխանությունըԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ»ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆԿճոյանի առանձնատունը եւ 8000 քմ տարածքով հողամասը Արաբկիրում. ՏեսանյութՄինչև 2026 թվականի ապրիլի 1-ը Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում. Новости-ГрузияԹուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԹրամփի վարչակազմը սկսել է համազգային արշավ՝ չեղյալ համարելու հազարավոր մարդկանց ապաստանի հայցերըԱՄՆ-ից աճող կախվածության պատճառով Էրդողանը կարող է ՌԴ-ին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետՏիկնիզյանը նշել է թե որքան էր վաստակում առաջ և հիմաԴու շատ արագ ես և հիանալի ես խաղում ձախ ոտքով. Մարկո Արնաուտովիչը՝ ՏիկնիզյանինՎահագն Խաչատուրյանը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով Ղազախստանի նախագահ Տոկաեւը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել ՂազախստանԵրևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը Ադրբեջանի նախագահ Ալիեւը կրկին ժամանել է օկուպացված ՍտեփանակերտՄասիսի մանկապարտեզներն այսուհետ գործելու են անվճար․ Համայնքի ղեկավար Նորայր ՀակոբյանПротив лома, нет приема. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված