Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, որ կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։

—Նման հանձնարարականներով եւ գնահատականներով իրենք անուղղակիորեն հաստատում են, որ այն կարգի է երեւանցին մերժել իրենց թանկացումը, որ իրենք մեկ տարի շարունակ, քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու համար, է՛լ ԱԺ-ում օրենքներ են փոխում, է՛լ աշխատակազմ են համալրում, է՛լ մարդկանց տուգանքներն են ավելացնում: Տարին ավարտվում է, ու իրենք դեռ այդ դարդով են տապակվում:

Իրականում, ընդդիմության բոյկոտի կոչն էլ իր հերթին, բայց ակնհայտ է դառնում, որ ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ, եւ այն մարդիկ, ովքեր ունեն սահմանափակ ֆինանսական հոսքեր, իսկ տրանսպորտից, ինչպես գիտենք, հիմնականում այդ մարդիկ են օգտվում, ակնհայտ է, որ նրանց համար այդ թանկացումը զգալի է լինելու, եւ մարդիկ օգտվում են բոյկոտի իրենց իրավունքից:

Այն արտահայտությունը, թե պետք է պատժել եւ աշխատակիցների թիվն ավելացնել, ասեմ, որ Երեւանում ամեն օր, մոտավոր 850 շարժակազմ է դուրս գալիս վերգետնյա երթուղի, եւ չեմ կարծում, որ առավոտից մինչ երեկո 850 հոգի կարող են պահել հսկիչի դերում՝ տրանսպորտի մեջ: Դրա տված ֆինանսական վնասն ավելի մեծ կլինի, քան չվճարումների: Հետեւաբար, պետք է հետեւություններ անեն եւ հասկանան, որ հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում այդ 150 դրամը: Այնինչ, սեպտեմբերի 23-ի կայացած ավագանու նիստի օրակարգում կրկին բերեցին նույն ուղեւորավարձի գումարների հաջորդ տարվա հաստատման հարցը, եւ այն հաստատվեց քվեարկության արդյունքում:

Այն պնդումը, թե քաղաքացին պահանջում է ավտոբուսների հսկողության խստացում, անլուրջ է, քանի որ միլիոն երկու հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետն այնպես չէ, որ մի քանի հոգու կարծեցյալ զանգից հետո, նոր պետք է խստացումների հանձնարարական տա: Մենք 17 հազար երեւանցու ստորագրությունով նախագիծ էինք բերել, որ կասեցնեն թանկացումը, մնա 100 դրամ միասնական տոմսայինով, մինչեւ սեզոնային գործոնները հաշվի առնելով՝ տեսնենք ուղեւորափոխադրումն ամսական ինչքան է կազմում, որպեսզի այդ ելակետից ելնելով` մշակենք ուղեւորավարձը: Սակայն այդ 17 հազար երեւանցու ստորագրությունն ուշադրության արժանի չեղավ, ճողոպրեցին նիստից եւ ուղղակի փախան: Ի՞նչ է, դա ահազանգ չէ՞ր: Մարդիկ աղաղակում էին, չէին ընդունում 150 դրամը: Իրենք այդքան քաջություն չունեցան, որ գային իրենց թվերը բարձրաձայնեին, մենք՝ մերը: Իսկ հիմա ինչ-որ անանուն հղում են անում, թե Պողոս-Պետրոսի ահազանգով, պետք է քաղաքացիներին տուգանքների նոր ալիքով պատասխանատվության ենթարկեն: Սա նշանակում է պատասխանատվության չնչին քվեն անգամ մսխած իշխանության վարքագիծ:

Կան փաստեր, որ, օրինակ, քաղաքացիներին տուգանել են, եւ տուգանքը չվճարածներին էլ արդեն տվել հարկադիրի ձեռքը: Ի՞նչ անի քաղաքացին, ով պարզապես բոյկոտել է:

— Այս պահին իրավական առումով շատ կաշկանդված եւ սահմանափակ վիճակ է, որ խորհուրդ տանք, ասենք՝ դիմեք դատարան, շատ քաշքշուկ կառաջանա:

Այսինքն՝ իշխանությունն այս հարցում հաղթո՞ւմ է...

— Դե՝ այո, քանի որ հարկադրանք կիրառելու միջոց է, եւ դա իրենց ձեռքում է, մարդկանց ասում են՝ ձեր հացից, ձեր դեղից, ձեր սնունդից կրճատեք, քիչ կերեք, մրսեք, դեղ մի խմեք, բերեք 100-ի փոխարեն 150 դրամ տվեք, եւ կապ չունի, որ ձեր եկամուտը չի բարձրացել, հակառակ դեպքում՝ կընկնեք հարկադիր մարմնի ձեռքը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ի՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքըՈւկրաինայից Թուրքիա բեռներ տեղափոխող թուրքական նավը գրոհել է կամիկաձե անօդաչուն (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված