Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔ Քոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ Բաբուխանյան Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո) Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ ԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100 ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին

«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստին քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ զգում էր իրեն, ինչպես «քուչում»: Նա սաստում էր ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության վրդովված անդամներին՝ երկու անգամ կրկնելով. «Շատ եք լոճվում, շատ եք լոճվում»: Ավելին՝ հետո էլ անցավ սպառնալիքների. «Նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ: Երբ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն՝ ճիշտ եմ ասում, որովհետեւ շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Որովհետեւ դուք ձեր լեզվի այս ելեւէջները մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը, իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ՝ բոլորիդ, այս ռեպլիկներ անողներին, ապերավատ ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են։ Էսքան ժամանակ լռել ենք, ինքնադրսեւորվել եք: Ինչքան չենք խոսացել, էնքան ինքներդ ձեզ ոգեւորել եք: Սա ձեր վերջին նախազգուշացումն ա…»: Միայն թե «կուռաժիտ» լինող քաղաքապետը չասաց՝ այլապես ի՞նչ է անելու, փողոցում հարձակումնե՞ր է պատվիրելու ընդդիմադիր գործիչների նկատմամբ, թե՞ քաղաքապետարանի շենքի հետեւ անձամբ է կանչելու:

Ի դեպ, անպարկշետ բառապաշարի մասին. Հանրային ռադիոյից հեռացվել է ՀԱԿ փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հարցազրույցը: Դրա հետ կապված հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը՝ նշելով. «Խոսքը մեկ բառի մասին է: Այդ որոշումն անձամբ ես եմ ընդունել: Այն, որ հարցազրույցի առաջին տարբերակում պահպանվել է այդ խոսքը, մեր բաղթողումն է, եւ հաղորդման հեղինակը ենթարկվել է կարգապահական խիստ տույժի»։ Իսկ թե այդ ի՞նչ բառ է օգտագործել, փակագծեր է բացում հենց Լեւոն Զուրաբյանը. «Փաստորեն, Հանրային ռադիոն հեռացրել է իմ ամբողջ հարցազրույցը մի բառի պատճառով, հետո հանրային ճնշման տակ վերականգնել է այն, հեռացնելով այդ մի բառը… Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «անմեղսունակ» բառն էր: Փաշինյանը եւ նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»: Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է»: Ի՞նչ ասես, ժողովրդավարությունն ուղղակի ծորում է ու ճպճպում հայրենի բաստիոնում, միայն թե, խոսքի ազատությունը եւս մեկ անգամ գնդակահարվեց՝ այս անգամ Հանրային ռադիոյում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ էլ մեկնաբանել է իր տեղակալի լիազորություններով օժտված օգնականի՝ յուր ազգակական Վրեժ Դուրգարյանի գործողությունները Մայր Աթոռում: Օպերային թատրոնի տնօրենը պնդում է, որ Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարի վրա բարձրացած ու Մայր Տաճար ներխուժելու կոչ անող իր եղբայրը, բարձրացել էր այդտեղ՝ օդափոխվելու համար: «Ես շատ հպարտ եմ, որ նման անձնավորությունը իմ կողքին է ու փորձում է օգտակար լինել թատրոնը զարգացնելու ուղղությամբ», - հայտարարել է օպերային թատրոնի տնօրենը: Անդրադառնալով վերոնշյալին՝ 44 օրյա պատերազմի հերոս Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը գրում է. «Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալՀավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված